ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային բանկինգ` հեռահար բանկային սպասարկման հարմարավետ և հուսալի ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները և կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:
Մեկ ամսվա ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգի հավելվածին միացել է ավելի քան 6000 հաճախորդ: Օրական միջինում 200 հաճախորդ միանում է հավելվածին, ինչը վկայում է այն մասին, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են վստահում ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգերին, որոնք հանդիսանում են սեփական միջոցների կառավարման և բանկային գործարքների կատարման հարմարավետ և հուսալի հարթակներ:
Հեռահար սպասարկման ծառայությունների շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են վերահսկել սեփական հաշիվները և կատարել ֆինանսական գործարքներ համակարգչի կամ բջջային սարքավորումների միջոցով 24/7 ռեժիմում՝ ցանկացած հարմար վայրում ինտերնետի առկայության դեպքում. Անկանխիկ եղանակով գնել և վաճառել արտարժույթ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ և այլն: Բացի բանկային հիմնական գործառնություններից հաճախորդները կարող են նաև.
- պարզ եղանակով վճարել հարազատների բջջային ծառայությունների դիմաց՝ ընտրելով հարազատի հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից;
- ստեղծել շաբլոններ` պարբերաբար կրկնվող վճարումներն ավելի հեշտ կատարելու նպատակով;
- ստանալ փոխանցումներ, որոնք ուղարկված են արագ դրամական փոխանցումների համակարգերով;
- պատվիրել հետադարձ զանգ Բանկից;
- գտնել մոտակա մասնաճյուղի կամ բանկոմատի հասցե և այլն:
Բոլոր գործառնությունները պաշտպանված են միանգամյա ծածկագրերով և իրականացվում են առավելագույնս պարզ, արագ և հուսալի: