Menu Group UK Ltd-ն հայտարարել է 3 մլն դոլար ներդրում ներգրավելու մասին
Ըստ Menu Group UK Ltd-ի՝ այդ միջոցներն օգտագործվելու են տարածաշրջանային հետագա զարգացման համար։
Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաև SOLventures վենչուրային ֆոնդը: Վերջինի ղեկավարներից մեկը Լևոն Հովհաննիսյանն է՝ ռուսաստանյան Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը, որը 2016թ. ձեռք էր բերել Mail.ru Group-ը $100 մլն-ով։
Menu Group-ը ստացած միջոցները կօգտագործի ՏՏ ենթակառուցվածքի զարգացման, հաճախորդների հետ կապի և սպասարկման որակի բարելավման, բոլոր շուկաներում մարքեթինգային ակտիվության ուժեղացման, ինչպես նաև նոր շուկաներ մտնելու համար։
«Delivery Club ռուսական նախագծով ոգեշնչված՝ 2012թ. հիմնեցինք պատրաստի սննդի առաքման առաջին լուրջ ծառայությունը Հայաստանում՝ Menu.am-ը: Այսօր մենք կառուցում ենք գլոբալ ընկերություն: Այս ներդրումը թույլ կտա արագացնել զարգացման տեմպը, հասնել կառավարման և գիտելիքների նոր մակարդակի, դառնալ ավելի գիտահեն և արագ, հոգ տանել մեր բոլոր հաճախորդների, գործընկեր-ռեստորանների, անձնուրաց առաքիչների և մեր ընկերության մյուս աշխատակիցների մասին, որոնց նպատակն է գերազանց ծառայության մատուցումը»,- նշել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:
Hayastan 1 ներդրումային գործընկերության ղեկավար Այզեք Շվարցը նշել է, որ այս ներդրման շնորհիվ ընկերությունը դուրս է գալիս պոտենցիալ զարգացման նոր մակարդակ:
«Մենք տպավորված ենք այն արդյունքներով, որոնց հասել է Menu Group-ի թիմը Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի շուկաներում։ Ներգրավված ներդրումները թույլ կտան ընկերությանը ոչ միայն ամրապնդել դիրքերը գործող շուկաներում, այլև ընդլայնել իր աշխարհագրությունը»,- ասել է Լևոն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ընկերությունը մասնավոր ներդրողներից և Granatus Ventures վենչուրային ֆոնդից ներգրավել էր մոտ $2 մլն-ի փոխարկելի պարտք:
2017թ. օգոստոսին ընկերությունն ամրապնդել է առաջատարի դիրքը Վրաստանում՝ գնելով իր մրցակից Foodpanda Georgia-ին, որը պատկանում էր առաքման շուկայում գլոբալ առաջատարներից մեկին՝ Delivery Hero-ին։
«Այսօր Menu Group UK Ltd-ին Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում ռեստորաններից սննդի առաքման շուկայում բացարձակ առաջատար է: 5 տարվա ընթացքում ընկերությունը հասել է տարեկան 1 միլիոն պատվերը գերազանցող ծավալի: Ներկայում ընկերությունը գրավում է 2-րդ տեղը ԱՊՀ-ում՝ ընդհանուր պատվերների քանակով: 2017թ. նախնական հաշվարկներով՝ ընկերության հասույթը կգերազանցի $3 մլն-ը»,- նշել են ընկերությունում:
Հիշեցնենք, որ մինչ այդ հայկական Menu Group-ը գնել էր Վրաստանում իր մրցակից Foodpanda ընկերությունը՝ Delivery Hero ընկերության մասնաճյուղը, որը Վրաստանում այլևս հանդես է գալիս Menu.ge բրենդի ներքո:
«Ոլորտում ընկերությունների խոշորացման ալիքը շարունակվում է, ինչն ավելի արագ ճանապարհ է հասնելուարդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ծավալների՝ հատկապես համեմատաբար փոքր շուկաներում։ Շնորհակալ ենք մեր գործընկեր Foodpanda-ին Վրաստանում Menu Group-ի հետ համատեղ ռեստորանային ուտելիքի ցպահանջշուկայի ձևավորման համար։ Այս քայլից հետո մենք պատրաստվում ենք սևեռել մեր ուշադրությունը երեք երկրներումսպասարկման որակի բարելավմանն ուառաքման արագությանը՝ ի շահ մեր սիրելի հաճախորդների»,- նշել էր Menu Group-ի տնօրեն Վահան Քերոբյանը: