Բաժիններ՝

Մասնակի կփոխհատուցվեն ապրիլին մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերը

ՀՀ կրթության և գիտության նախարարությանն 80 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար։ Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ գումարը կօգտագործվի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով շերտի առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրմանը և 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով։ «Նախատեսվում է 20 տոկոսի չափով զեղչ տրամադրել այս կատեգորիային, իսկ Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներին՝ 10 տոկոսի չափով»,- ասաց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս