«Ես զգում եմ, որ ուզում եմ մահանալ». Լևոն Հայրապետյանի խոսքերը՝ մահվանից ժամեր առաջ

«Ես զգում եմ, որ ուզում եմ մահանալ». Լևոն Հայրապետյանի խոսքերը՝ մահվանից ժամեր առաջ

Ինչպես հայտնի է, 68 տարեկան հասակում Ռուսաստանի բանտերից մեկում մահացել է գործարար և բարեգործ Լևոն Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ գործարարը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝  նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ 2016 թվականին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Հայկազ Մակարյանը նշեց, որ Լ. Հայրապետյանը կանխազգացել է իր մահը. «Ես երեկ խոսել եմ Լևոն Հայրապետյանի տիկնոջ հետ, նա ինձ ասաց, որ լույս 17-ին Լևոն Հայրապետյանը զանգել է եղբորը՝ Վլադիմիր Հայրապետյանին, ասել է՝ «ես զգում եմ, որ ուզում եմ մահանալ», եղբայրն ասել է՝ «Լևոն, ի՞նչ ես ասում, չէ՞ որ երկու օրից քո դատն է», ասել է՝ «չէ, իմ միակ խնդրանքն է, որ ինձ թաղեք իմ մոր կողքին», ու հոկտեմբերի 18-ի 7:30-ի սահմաններում իր մահկանացուն է կնքել»:

Իրավապաշտպանի խոսքով՝ Լևոն Հայրապետյանին նախաքննական մարմինները որևէ ստույգ հոդվածով չկարողացան դատել: Նա գտնում է՝ Հայաստանի իշխանությունները և օրենսդիր մարմինն ամբողջությամբ մեղավոր են Լևոն Հայրապետյանի մահվան հարցում. «Մեղավոր են անտարբերություն, սադիստական մոտեցում ցուցաբերելու հարցում: Դուք ամեն ստից հարց մտցնում եք Ազգային ժողովի օրակարգ, էս մարդն այս 20 տարվա մեջ 1 միլիարդի ներդրումներ է ունեցել Արցախի Հանրապետությունում, մի՞թե դուք խղճի խայթ չունեցաք, որ խոսեիք, ձայն բարձրացնեիք: Մարդը մահացավ անվախճան փառքով, բանտում, որտեղ սարսափելի պայմաններ էին, այնտեղ պահում են ամենավտանգավոր հանցագործներին»:

 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: