Հիմա ինտրիգն այն է, թե արդյոք Ծառուկյանը կհամաձայնի փոխանակել Գյումրիից ստանալիք 3-4 հազար ձայնը հեղինակության կորստով, որը կառաջանա ամբողջ երկրով, մեղմ ասած, բարի համբավ չունեցող Վարդանիկի՝ իր անվամբ դաշինքով հանդես գալու դեպքում:
Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում: Երբ Հովիկ Աբրահամյանը հեռանում էր ՀՀԿ-ից, ենթադրվում էր, թե ոմանք կհետեւեն նրա օրինակին` առնվազն սեփական շահերից ելնելով: Դժվար է կանխատեսել` ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն, բայց կուսակցական հին մոդելը` քրեաօլիգարխիկ դեմքով, դառնում է պատմություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց են ունեցել: Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայնի»:
Ամերիկահայ Ֆիլիպ Ինջեյան՝ Թրամփը գործի մարդ է:
Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները: Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել:
Առաջիկա ընտրությունները ծանր մարտահրավեր է բոլոր կուսակցությունների համար: Քաղաքական ուժերի համար բարդ է լինելու հատկապես Շիրակի մարզում: ՀՀԿ-ն վերջնական դասավորում է իր ռեյտինգային ցուցակը, «Ծառուկյան դաշինքը» մոբիլիզացնում է իր երբեմնի ընտրական կոնտինգենտը, իսկ Գյումրու ավագանու ընտրությունների լիակատար ֆիասկոյի ենթարկված ՀՅԴ-ն փորձում է թարմ ուժեր ներգրավել ընտրապայքարում:
Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ներդրումերը բիզնեսին «հասցվեն» բանկերի միջոցով` վարկերի տեսքով, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, իսկ տոկոսադրույքները՝ չափազանց բարձր: Հստակություն առայժմ չկա նաեւ ավելի խոշոր` ենթակառուցվածքային, կառավարության կողմից առաջարկված ծրագրերում ներգրավվելիք խոշոր ներդրումների հարցում:
Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Boston Herald-ը տեղեկացնում է, որ Բոստոնում հայտնվել են Bic Mac պատրաստող ավտոմատ սարքավորումներ: Բուրգերի համար կարելի է վճարել ձեր թվիթերյան հաշվում արված գրառմամբ:
Android-ի համար նախատեսված Lost FM հավելվածի միջոցով կարող եք գտնել ձեր ցանկացած երաժշտությունը՝ Trance, House, Dance, Techno, Lounge, Chillout, EDM, Ambient, Rock, Alternative, Death Metal, Meditation, Classical, Jazz և շատ ուրիշ ոճերում:
Անցյալ տարի առաջատար է դարձել Oppo R9-ն, որի վաճառքները կազմել են 17 մլն հատ, ինչը համապատասխանում է չինական շուկայի չորս տոկոսին: iPhone 6s-ի վաճառքները կազմել են 12 մլն սարք (շուկայի 2 տոկոսը): Վերլուծաբանների տվյալներով՝ Չինաստանում սմարթֆոնների վաճառքները 2016 թվականին հասել են պատմական առավելագույնին:
Հաճախ են ուժեղ և արդար անձանց տպավորություն թողնում։ Իրականում հակառակ պատկերն է՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անտարբեր են մյուսների խնդիրների նկատմամբ։ Նրանք բռնապետներ են, որոնք նպատակին հասնելու համար ոչինչ չեն խնայում։ Անկանխատեսելի են, հաճախ են սիրում արկածների մեջ հայտնվել։ Սուտ խոսելը նրանց համար բարդ չէ, քանի որ իրենք էլ հավատում են իրենց ստին։
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը շատերի համար ամենօրյա օգտագործման գործիք է դարձել։ Չնայած դրան՝ շատերը չգիտեն սոցիալական ցանցի որոշ հնարավորություների մասին։
Կարևոր չէ` սիրո՞ւմ եք մաթեմատիկա, թե՞ ոչ. թվերը շատ բան կարող են պատմել անձի էության մասին: Իմանալու համար, թե բնավորության որ գիծն է գերակայում ձեզ մոտ, նայեք լուսանկարին, առանց երկար մտածելու՝ ընտրեք թվերից մեկը:
Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները լավագույն միջոցն են սինուսիտի դեմ: Եթե հաճախ քթի խոռոչի բորբոքումներ եք նկատում, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր, որպեսզի ջուրը գոլորշիանա՝ դուրս հանելով եթերային յուղերի հոտը, որը հականեխիչ ազդեցություն կունենա:
Խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրման՝ օրենքով սահմանված ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից պակաս ժամանակ, սակայն գործնական որևէ քաղաքական ուժ դեռևս պաշտոնապես չի հրապարակել իր համամասնական ցուցակը։
Իսպանական պարբերականները, մասնավորապես Sport.es-ը անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» և «Ռեալ Սոսիեդադի» միջև կայացած հանդիպման դրվագներից մեկին, որտեղ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայհոյում է երկրպագուներին:
Ճապոնական Toyota կոնցեռնը 2016 թվականին ամբողջ աշխարհում իրացրել է 10 մլն 175 հազար ավտոմեքենա: Այս մասին ասված է ընկերության հաշվետվության մեջ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) այսօր դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին:
Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք վերցնելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պատմել է իր ժամանակներում ակումբում երիտասարդ ֆուտբոլիստների դաստիարակության նրբությունների մասին:
Սիրիայի կառավարությունը Ռուսաստանի կողմից այդ երկրի համար առաջարկված սահմանադրության նոր տարբերակի վերաբերյալ քննարկումներ կնախաձեռնի:
«Մենք այս խնդրի լուծումը համարում ենք մասնագիտական կողմնորոշման և կարիերայի համակարգի ներդրումը: Արդյունքում տրամադրվելու են ծառայություններ, որոնք անհրաժեշտ են անձին անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից: Համապատասխան դասընթացների արդյունքում դպրոցականը կհասկանա, թե ինչ մասնագիտություն ընտրի, որ ապագան լինի կայուն, գումար վաստակի»,-ասաց Հայկուհի Գևորգյանը:
Ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է միջոցներ հավաքել ոչ սովորական պատյանների համար: Այս պատյանը կարող է բացվել, դառնալ դրոն և վեր բարձրանալով՝ անել ոչ սովորական սելֆիներ:
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցութան մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականները դիմել են դատարան:
Նոր հետազոտության համաձայն՝ որոշ գործոններ կարող են բացահայտել ինքնասպանության հնարավոր վտանգը:
Հարցին, թե կուսակցության ցանկությունը կա՞, Ա. Դավթյանը պատասխանեց, որ դա կերևա այն ժամանակ, երբ կուսակցությունը ներկայացնի համամասնական և տարածքային ցուցակները: «Երբ կուսակցությունը ներկայացնի ցուցակները, այն ժամանակ կերևա: Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- ասաց Արտակ Դավթյանը:
«Հակակոռուպցիոն այն կարգավորումները, որոնք նոր օրենքով, որն այսօր արդեն Arlis համակարգում հասանելի է, ավելի լավ հակակոռուպցիոն կանխարգելիչ մեխանիզմներ են, քան նախկին օրենքը։ Այդ իմաստով՝ այո, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը համարձակ են, մնում է՝ այդ ամենը թղթից անցնի գործնական հարթություն»:
Ռուսաստանի դեմ Եվրոպական միության պատժամիջոցների վերացման ժամանակը չէ: