
Toyota-ն առաջատարի իր դիրքը զիջել է Volkswagen-ին

Ճապոնական Toyota կոնցեռնը 2016 թվականին ամբողջ աշխարհում իրացրել է 10 մլն 175 հազար ավտոմեքենա: Այս մասին ասված է ընկերության հաշվետվության մեջ:
Այսպիսով՝ Toyota-ն վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ վաճառված ավտոմեքենաների թվով զիջել է առաջին տեղը. գերմանական Volkswagen Group-ը 2016 թվականին իրացրել է 10,3 մլն ավտոմեքենա:
Եվրոպական ավտոարտադրողը ներառում է բազմաթիվ հայտնի դուստր բրենդներ, ներառյալ Audi AG-ն, Bentley Motors-ը եւ Porsche-ն:
Toyota-ն ներառում է, մասնավորապես, Daihatsu-ն եւ Lexus-ը:
Toyota-ի ընդհանուր վաճառքները 2016 թվականին կրճատվել են 0,2 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: