Բաժիններ՝

«Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է. բոլորը պետք է պատրաստ լինեն խաղադաշտ դուրս գալ». Մխիթարյան

Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Մանչեսթերյան ակումբի 4 գոլերից մեկի հեղինակը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր:

Խաղավարտին BBC-ի հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ մարզիչն անընդհատ փոփոխություններ է կատարում և հիմնական կազմում տեղ գտնելու համար պետք է ցուցադրես քո որակները: Ըստ Մխիթարյանի, յուրաքանչյուր ֆուտբոլիստ անում էր ամեն բան՝ լավ տպավորություն թողնելու համար, քանի որ բոլորն էլ տեսան, որ նախորդ խաղի համեմատ մարզիչը 9 փոփոխություն էր կատարել:

«Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է. բոլորը պետք է պատրաստ լինեն խաղադաշտ դուրս գալ: Դրա համար բոլորս ցանկանում ենք ցույց տալ մեր լավագույն որակները»,- նշել է Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը շեշտել է նաև, որ նման հանդիպումները շատ կարևոր են սկսնակների համար: Ըստ Հենրիխի, ինքն ու մյուս ֆուտբոլիստները ամեն ինչ անում էին Ժոել Պերեյրային աջակցելու համար, ով առաջին անգամ էր խաղում թիմի հիմնական կազմում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս