ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում է«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել։ Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։
ԱԺ պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը Լոռու մարզից առաջադրվելու Է ռեյտինգային ընտրակարգով։ Նա արդեն իսկ անցել Է գործի։ Նրա թիմակիցները հավաքում են Լոռվա մարզից դուրս ունեցած հիմնարկների աշխատակիցների անձնագրերի տվյալները, նրանց հայտնել են, որ ընտրություններին տանելու են Վանաձոր, որ ընտրեն Համբարձումյանին։
Հայաստանի տարածքում փետրվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Հ23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները:
Նոր սակագների համաձայն` 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ, գիշերային սակագինը` 31.98 դրամ:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները:
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-80C, որը 10C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
Տեւական ժամանակ ՀՀԿ-ի հետ հակասություններ ունեցող ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հնարավոր է՝ դուրս չգա ՀՀԿ-ից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ է ցանկություն հայտնել թողնել պաշտոնը եւ սպասել հարմար առիթի:
Արմավիրի մարզում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նախընտրական կատարյալ քաոսային իրավիճակ է: Այս ընտրատարածքից ռեյտինգային ցուցակով ՀՀԿ–ն ներկայացնում է տեղի երիտասարդական թեւը` հանձին Նվեր Պետրոսյանի, ով մարզպետարանի աշխատակից է:
2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների մի մասը փաստի առաջ է կանգնել: Զինվորական գրքույկի համապատասխան հատվածում, որտեղ, ըստ անհրաժեշտության, պետք է նշվի մարտական գործողությունների մասնակցության մասին գրառումը, որոշ զինծառայողների մոտ բացակայում է, իսկ մի մասում էլ գործողություններին մասնակցելու մասին գրությունը առկա է, սակայն վրան գրված է «անվավեր»:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախանշվում է, թե որ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ով է առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու: Երեւան քաղաքի թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, լուրջ դիմակայություն է սպասվում: Նախ նշենք, որ այս ընտրատարածքի ընտրողների թիվը, համաձայն ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության տված տեղեկանքի, գերազանցում է 222 հազարը:
Գեւորգը դատարանում փորձում էր տարօրինակ վարք դրսեւորել, նա պարբերաբար քնով էր «ընկնում», հետո արթնանում. դատավորի հարցերից մեկին պատասխանելիս ասաց, թե քունը տանում է եւ որ չի լսում հարցերը:
Երբ վերջինս հայտնել է, որ իրենք գումար չունեն, նշված վիրահատությունն անվճար է, բժիշկ Գեւորգյանն ասել է, որ այդ դեպքում ինքն էլ վիրահատական թել եւ կատետր չունի, իսկ ապա անձամբ գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի Ալինա Գ.-ին: Դրանից հետո հղիի հարազատները բողոքել են մարզպետարան եւ վիրահատությունն իրականացրել է մեկ այլ բժիշկ:
Թեեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականից հետո այլեւս Երկրապահ կամավորականների միության անդամ չէ, բայց այս տեղեկությունը մեզ հետ զրույցում զգուշացավ հաստատել կազմակերպության խոսնակ Վարդան Վարդանյանը:
Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձեւավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձեւով մեկնաբանվեց. կա՛մ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կա՛մ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել:
«Ես երբեք չեմ խոսել սերիալի ներկայացուցիչների հետ, իսկ մամուլում գրում են, որ ես արդեն նկարահանվել եմ մի քանի սերիայում»:
Դերասանուհի Դրյու Բերիմորը Ջիմմի Ֆելոնի հետ The Tonight Show-ի եթերի չորս րոպեի ընթացքում հասցրել է սահմանել համաշխարհային երեք ռեկորդ: 22 վայրկյանում նա ներկել է 10 աղջիկների ու տղաների շուրթերը, այնուհետև վազել թղթե տասը բաններների միջով, իսկ հետո փորձել ավելի քան երկու մետր լայնությամբ վիթխարի կեղծամը։
Մեղրը դեռ հին ժամանակներում համարվել է օգտակար դեղամիջոց. Հիպոկրատն ինքը կոչ էր անում օգտագործել այն կերակուրի մեջ ամեն օր՝ ուժ հավաքելու համար:
Կարելի՞ է ներել թշնամուն։ Աստված կների նրան։ Մեր խնդիրն է՝ կազմակերպել նրանց հանդիպումը։
Մարդու բնավորության մասին շատ բան կարելի է իմանալ՝ նույնիսկ առանց ծանոթանալու նրա հետ։ Բավական է ուշադրություն դարձնել նրա ժեստերին և վարքին։ Մարդու բնավորության մասին որոշ փաստեր կարելի է իմանալ նաև՝ նայելով նրա մատներին։ Հանգիստ պահեք մատները և որոշեք դրանց միջև հեռավորության չափը։
Մարդկանց մեծ մասն էթիկան ընկալում է՝ որպես վաղ անցյալում մնացած երևույթ։ Եթե ցանկանում եք հարգալից լինել և ամոթով չմնալ մյուսների առաջ, ապա պետք է հետևեք էթիկայի կանոններին։
Քրոնիկական հոգնածությունը ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Եթե այս խնդիրը նաև ձեզ է անհանգստացնում, կարող եք փորձել գազարից և սխտորից պատրաստվող այս միջոցը։ Այս մթերքները կօգնեն ձեզ հոգ տանել առողջության մասին։
Սոցիալական ցանցերը դարձել են մեր առօրյայի անբաժան մասը։ Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ հարց է, սակայն փաստն այն է, որ շատ մարդիկ սոցցանցերում (Ֆեյսբուք, թվիթթեր, օդնոկլասսնիկի և այլն) ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրական կյանքում։
Բնակարանի խուզարկությամբ «Մակարով» ատրճանակ և փամփուշտներ հայտնաբերվեցին:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ կատալոնական ակումբը պայամանգիր է ստորագրել Ուրուգվայի մինչև 20 տարեկանների հավաքականի պաշտպան Սանտիագո Բուենոյի հետ:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» ղեկավարությունը հարցում է անցկացրել ակումբի անդամների շրջանում, որպեսզի պարզի, թե ինչքանով են կարևոր նրանց համար ակումբի կյանքի մի քանի հարցեր:
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան- Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Մաստարայի որոլաններում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 DN 710 համարանիշի և Volkswagen մակնիշի 10 CC 107 համարանիշի ավտոմեքենաները. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ծրագիրը սկսվել է դեռևս 2011 թվականից։ Ըստ որոշման նախագծի՝ երկրորդ փուլի համար կսահմանվեն նոր միջոցառումները, որոնք կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը:
Հրազդանում վիճաբանությունը հանգուցալուծվեց դանակահարությամբ:
Հունվարի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարության և գիտական գործընկեր կազմակերպությունների միջև տեղի ունեցավ 2017թ. թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը: