Փարիզի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 65 մարդ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության «Ուղղագրություն», «Ուղղախոսություն» և «Բառագիտություն» բաժինները: Առաջադրանքները կազմվել են ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջներին համապատասխան:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսին, Նյու Յորքում մասնակցել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին, որոնք ուղղված են եղել երկիր մուտք գործելու սահմանափակումների դեմ, հայտնում է Hill թերթը։
ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա պաստառ: Այնինչ, Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով բեռը, մաքսային կանոնների ակնհայտ խախտում են արձանագրել:
«Մարտիկ» հիմնադրամի մութ գործունեության էջերի մասին բազմիցս է խոսվել: Ինչպես ենթադրվում էր՝ այդ ամենը չէր կարող իրականացվել առանց բարձր ու հանցավոր հովանավորության:
Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդի այցը Վրաստան։ Վերջինս Վրաստան է այցելել հունվարի 29-ի ուշ երեկոյան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայում 107 տարեկան հասակում մահացել է Բրունհիլդա Պոմզելը՝ Նացիստական Գերմանիայի ազգային լուսավորության և քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի անձնական քարտուղարուհին։
«Երբ Մխիթարյանը եկավ, մենք գիտեինք, որ նա պատրաստ է, բայց եղավ վնասվածքը: Ուրախ ենք, որ Մխիթարյանը մեզ հետ է»,-ասել է Մոուրինյոն:
Որոշակի պայմանների դեպքում Վրաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կարող է հայտնվել օրակարգում, հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
Երկարատև հիվանդությունից հետո, այսօր մահացել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանի մայրը՝ Բելլա Արզումանյանը։
ԱՄՆ նախագահի ապարատի ղեկավար Ռեյնս Պրիբուսը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ մուտքի արգելքը մուսուլմանական 7 երկր քաղաքացիների համար, չի վերաբերում Գրին քարտ ունեցողներին, այսինքն՝ նրանց, ովքեր ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք են ստացել, հայտնում է BBC-ն։
«Մեզ մոտ ավելի հաջող ստացվեց երկրորդ կեսը… Չէր ստացվում ազատ տարածություն գտնել, սակայն փոխարենը առավել շատ տարածություն ունեինք երկրորդ կեսում: Կարևոր է, որ հաղթեցինք և դուրս եկանք հաջորդ փուլ: Գոլս էլ գեղեցիկ հակագրոհի արդյունք էր»,-ասել է Մխիթարյանը:
Մանուել Վալսը, որը դեկտեմբերի սկզբին լքել էր Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը, որպեսզի մասնակցի իշխող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզին, պարտվել է իր կառավարության նախկին անդամ, կրթության նախկին նախարար Բենուա Ամոնին։
«Այժմ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունների շարունակական գործընթաց: Այն կարող է կատարյալ չլինել, բայց միակն է, որ մենք ունենք եւ որին համաձայնել են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: Կասկածում եմ, որ այս փուլում նման նոր էլեմենտներ ներմուծելը կլինի խոհեմ»:
Հունվարի 29-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ նույն օրը Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev):
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հունվարի լույս 30-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում այրվել են «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնի եւ ոսկյա իրերի «Ոսկու բորսա» տաղավարի շենքերը: Այս մասին հայտնել են տեղակական հեռուստաալիքները՝ հղում անելով ականատեսների:
Նվազագույնը 6 մարդ է զոհվել Կանադայի Քվեբեկ նահանգի մզկիթում հարձակման հետևանքով, ևս 8 մարդ վիրավորվել է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Միքայել Գ.-ին։
Շոն Սփայսերը նշել է, որ «նախագահը ոչինչ չի բացառում»՝ Թրամփին անվանելով «համաշխարհային մակարդակի բանակցող»։
«Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում»:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներ շնորհիվ՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:
«Նախագահի նախկին թեկնածուներ Ջոն Մակքեյնի և Լինդսի Գրեմի համատեղ դիմումը ճիշտ չէ։ Նրանք լավ չեն հասկանում միգրացիայի հարցերից։ Երկու սենատորներն էլ պետք է կենտրոնանան ԴԱԻՇ-ի վրա, անօրինական միգրացիայի ու սահմանների անվտանգության, փոխարենը մշտապես մտածեն այն մասին, թե ինչպես սանձազերծեն Երրորդ համաշխարհային պատերազմ»,- գրել է Թրամփը։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ:
Բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվել ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում հունվարի 29-ին։
Լիտվայի Սեյմի պատգամավոր Լինաս Բալսիսը առաջարկել է Ռուսաստանից վերցնել Կալինինգրադի մարզը, հայտնում է Baltnews.lt-ը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով հունվարի 30-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը վերադարձրել են վերահսկողությունը Վադի Բարդա հովտի նկատմամբ, որտեղից Դամասկոսը մատակարարվում է ջրով։
«Միսս տիզերք-2016» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 24-ամյա ֆրանսուհի Իրիս Միտտենարը, հայտնում է Reuters-ը։
Թող ընդդիմախոսներս չշտապեն մեղադրել ինձ ինչ-որ միակողմանիության և, առավել ևս, գույները խտացնելու մեջ։ Դա օբյեկտիվ չի լինի նրանց կողմից, քանի որ փորձությունների դաժան օրերին՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, Հայաստանի քաղաքական դասը ցույց տվեց ինչպես իր բարձր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի, ուրեմն և Հայաստանի Հանրապետության ճակատագրի համար, այնպես էլ իր քաղաքական հասունության մակարդակը։