
«Մանչեսթեր Յունայթեդում» երիտասարդ ֆուտբոլիստներին ստիպում էին պարել». Դևիդ Բեքհեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պատմել է իր ժամանակներում ակումբում երիտասարդ ֆուտբոլիստների դաստիարակության նրբությունների մասին:
Բեքհեմը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» սան հայտնի «Դասարան 92»-ի ներկայացուցիչ, որի մեջ մտնում են նաև Ռայան Գիգզը, Նևիլ եղբայրները, Նիկի Բաթը և Փոլ Սքոուլզը:
Ռադիո ВВС-ում Դևիդին հարցրել են ներկայիս սկանդալի մասին՝ կապված անգլիական ֆուտբոլում մանկապղծության հետ:
««Մանչեսթեր Յունայթեդում» երբեք նման բան չի եղել: Իսկական ամոթ է, որ նման բաներ ինչ-որ տեղ գոյություն ունեն:
Դե, առավելագույնը, ինչ որ եղել է, դա այն էր, երբ երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց ավելորդություն էին թույլ տալիս, և այդ ժամանակ ավագները ստիպում էին նրանց պարել հանդերձարանում: Ա՛յ, այդպիսի բան եղել է: Բայց դա արվել է միայն նրանց դաս տալու համար: Դրանից հետո երիտասարդներն արդեն իրենց ոչ մի ավելորդություն թույլ չէին տալիս»,- հայտարարել է Բեքհեմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը