
«Շերիֆն» էլ լքեց ԲՀԿ-ն. aravot.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) այսօր դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Վերջինս ԲՀԿ քաղխորհրդի անդամ էր, եւ վերջին շրջանում բավական ակտիվ մասնակցել է կուսակցական-կազմակերպչական աշխատանքներին:
«Ես ցավում եմ, որ Գրիգոր Գրիգորյանն այդպիսի որոշում է կայացրել»,- ասել է տիկին Զոհրաբյանը` հավելելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինքը եւ կուսակցական գործընկերները գրեթե ամեն օր հանդիպել են Գրիգոր Գրիգորյանի հետ, զրուցել են, փորձել են համոզել նրան`ետ կանգնել նման որոշումից: «Իր որոշման մեջ նա անբեկանելի էր»,-ասել է Aravot.am-ի զրուցակիցը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: