
Արտակ Դավթյանը ցանկանում է ապագա խորհրդարանում ևս ներկայացված լինել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ցանկանում է շարունակել պատգամավորական գործունեությունը և ներկայացված լինել նաև ապագա խորհրդարանում: Նրա խոսքով՝ ապագա խորհրդարանում իր լինելու երկու կարևոր նախապայման կա: «Առաջինը իմ ցանկությունն է, որը, բնականաբար, կա: Իսկ երկրորդը կուսակցության ցանկությունն է»,- նշեց Ա. Դավթյանը:
Հարցին, թե կուսակցության ցանկությունը կա՞, Ա. Դավթյանը պատասխանեց, որ դա կերևա այն ժամանակ, երբ կուսակցությունը ներկայացնի համամասնական և տարածքային ցուցակները: «Երբ կուսակցությունը ներկայացնի ցուցակները, այն ժամանակ կերևա: Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- ասաց Արտակ Դավթյանը: