Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 933 մլրդ 958,6 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 5 տոկոսով:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին քննարկելու է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը փակ ռեժիմով:
Դասարան՝ Տավուշի մարզում զոհված Շավարշ Մելիքյանի անվամբ: Աշոցքի դպրոցի ռազմագիտության դասարանի անվանակոչումը Շավարշ Մելիքյանի անունով մեկ նպատակ ուներ` երեխաների մեջ սերմանել հայրենասիրություն:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին իր նորամուտն է նշել հունական «Քսանթիի» կազմում:
«Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ծառայում է ՀՀ շահերին` փորձելով պահպանել ստատուս-քվոն հակամարտության գոտում։ Սակայն ՄԽ-ն խնդիր ունի առաջ մղել բանակցությունները, որոնց ընթացքում պետք է հասունանա կարգավորումը, երբ կողմերը հեռու են կարգավորումից, ՄԽ-ն խնդիր է դնում պահպանել ստատուս-քվոն»։
Թուրքիայում Ստամբուլի դատախազության պահանջով ձերբակալվել է քեմալական Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցության խորհրդի անդամ Սերա Կադըգիլը:
Սկրինինգի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում 2183 արական սեռի անձից 1248-ը (57,2%) համարվել է շագանակագեղձի քաղցկեղի ցածր ռիսկի խումբ, իսկ 935-ը (42,8%) շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում է, որոնցից 585-ին (62,6%) ցուցված է շարունակական հսկողություն և կրկնակի հետազոտության իրականացում յուրաքանչյուր տարին մեկ անգամ, իսկ 350-ի (37,2%) մոտ հայտաբերվել են տարբեր շեղումներ: Իրականացված հետազոտությունների արդյունքում 4 պացիենտի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ:
«Ես գտնում եմ, որ դա կլինի առաջին 1 միլիարդանոց մենամարտը: Կարծում եմ՝ դա տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Կգնամ Լաս Վեգաս և կստանամ բռնցքամարտիկի լիցենզիան: Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ արժե Ֆլոյդը: Հուսով եմ, որ հաջորդ մենամարտը կանցկացնեմ բռնցքամարտի կանոններով»,- ՄաքԳրեգորի խոսքերն է մեջբերում Worldboxingnews-ը:
Հայաստանի հավաքականի և թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հնարավոր է, առաջիկա ժամերի ընթացքում վերադառնա Հոլանդիա:
Թուրքիայում գործող քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ընդունվել է:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են այցելել տարբեր հայկական համայնքներ և ներկայացնել Արցախի ներդրումային ծրագրերը: Ակնկալվում է, որ Արցախ պետությունը զարգացնելու ներդրումային ծրագրին կմիանան նոր գործարարներ:
Արցախում 2016 թվականին արձանագրվել է 1222 մահվան դեպք, որոնցից 222-ը՝ հիվանդանոցային:
ՄԱԿ-ի փորձագետների գնահատումներով՝ մեր մոլորակի վերևում պտտվում են շուրջ 300 հազար զանազան չօգտագործվող արհեստական օբյեկտներ՝ մինչև 5000 տոննա ընդհանուր զանգվածով: JAXA-ում հաշվարկել են, որ դրանց թվում կան մինչև 10 սանտիմետր տրամագծով շուրջ 18 հազար օբյեկտներ։
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունվարի 30-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ:
Կիրակի Australian Open-ի եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը 5 սեթում առավելության հասավ Ռաֆայել Նադալի նկատմամբ՝ կարիերայում 5-րդ անգամ հաղթելով մրցաշարը: Հաղթանակը Մելբուռնում թույլ տվեց Ռոջերին վարկանիշային աղյուսակում 17-րդ հորիզոնականից բարձրանալ մինչև 10-րդ հորիզոնական:
Հայաստանն ու հայ ժողովուրդն օրեր առաջ նշեց Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Հաշվի առնելով զինված ուժերի դերակատարությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կյանքում, բանակի կազմավորման օրը մեզ համար սովորական տոն չէ։ Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինված ուժերի ինչպես՝ հաջողությունների, այնպես էլ՝ բանակում առկա խնդիրների վերաբերյալ հասարակության ուշադրությունը շատ ավելի սևեռուն դարձավ։ Այդ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ։
Հարցազրույցի մասնակիցներն են ականավոր ամերիկահայ դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանն ու Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության դիվանագետ Ռուբեն Հարությունյանին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրն անարդյունավետ է ահաբեկչության դեմ պայքարում և տանում է լարվածության աճի:
Ռուսաստանում Իրանի դեսպանությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին կայցելի ՌԴ և բանակցություն կանցկացնի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ծնողները, հնարավորության դեպքում, հետևողական պետք է լինեն, որպեսզի երեխան շատ շփվի ընտանիքից դուրս միջավայրերում, սովորի խաղալիք տալ և վերցնել, օգնել և հրել, կռվել և հաշտվել։
Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղ ներկայացվել են որպես «մասնակի ազատ» երկրներ:
Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Իմամի Խոմեյնիի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել Իրանի Իսլամական հեղափոխության Հոգևոր առաջնորդի հիշատակին:
«Շոկոլադ» անունով թմրամիջոցներ՝ «Մերսեդեսից»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
23,2 տոկոսով ավելացել է նաև վիսկիի արտադրությունը` կազմելով 1 մլն 441,8 հազար լիտր: Գինու արտադրության ծավալները կազմել են 6 մլն 809,6 հազար լիտր` ավելանալով 14,8 տոկոսով: 8,4 տոկոսով աճ է գրանցվել շամպայն գինու արտադրությունում: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին այն կազմել է 713,4 հազար լիտր:
Եթե մշտապես 7 ժամից պակաս եք քնում, առողջությունը տուժում է։ Աստիճանաբար սկսում եք զգալ հանգստի պակասը, որի կարիքն ունեն մարմինն ու ուղեղը։ Որպեսզի դրանք նորմալ հանգստանան և վերականգնվեն, հարկավոր է քնել 7-9 ժամ։ Իհարկե, յուրաքանչյուր օրգանիզմ իր պահանջներն ունի, բայց խորհուրդ չի տրվում 7 ժամից պակաս քնել։ Եթե միշտ 4-6 ժամ եք քնում, հարկավոր է փոխել որոշակի սովորություններ։
Փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի գյուղի ավտոճանապարհը:
Հունվարի վերջին The FA-ն ամփոփեց նախորդ տարվա արդյունքները: Անգլիայի հավաքականի 2016թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ադամ Լալանան՝ ստանալով ձայների 39 տոկոսը:
«Դաշինքների կազմավորումը դեռ այդքան հստակ չի, այդ քաղաքական գործիչները գնում են մի դաշինքից մյուսը և դրանով ավելի վարկաբեկվում, միաժամանակ` Սարգսյանը բոլորին պահում է անորոշության մեջ, դրանով իսկ, այսպես ասած, վերջնական երաշխիքներ չտալով որևէ մեկին»
«Շփվելով տարբեր գերատեսչությունների և համայնքային տարբեր կառույցների հետ, տեսնում ենք, որ այդ գլոբալ խնդիրը կա՝ վարչության պետերը և վարչությունները, որոնք նախարարության քաղաքականությունը տանող կառույցներն են, ոչ ամեն տեղ են ուժեղ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ վարչության պետերը հիմնականում սպասում են, թե երբ պետք է վերադասն իրենց հանձնարարություն տա, որ կատարեն։ Բայց իրենք պետք է մեզ նման կառույցների հետ աշխատեն, ոլորտային ճյուղային միությունների հետ աշխատեն, որոնք տվյալ ոլորտի զարգացման խնդիրները գիտեն, նաև կարդան վերլուծությունները, որպեսզի ոլորտի զարգացման քաղաքականությունը կարողանան մշակել և ներկայացնել, ոչ թե ենթակայի վիճակով սպասեն, մինչև իրենց հավաքեն ու ինչ-որ բան հանձնարարեն։ Այսինքն՝ նախաձեռնողականության պակաս, խնդիրներն ինքնուրույն դնելու, ինքնուրույն լայնամասշտաբ տեսնելու և մտածելու խնդիր կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին վարչապետի մոտ տեղի ունեցող տարբեր ոլորտային քննարկումներն ու բազմաթիվ հանձնարարականները։