Ռուսաստանը որոշում է կայացրել վերականգնել սահմանային վերահսկողությունը Բելառուսի հետ ցամաքային սահմանին՝ այդ մասին նախապես չտեղեկացնելով Մինսկին, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Վանյշինան։
Շիրակի մարզի Գյումրի-Ամասիա ավտոճանապարհը փակ են և դժվարանցանելի: Պատճառը նախորդ գիշեր տեղի ունեցած ձնաբուքն է:
Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ կոչ են արել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին հրաժարվել նախագահական քարոզարշավին մասնակցելուց։
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Ավդեևկա բնակավայրում այսօր առավոտյան տեղի ունեցած գնդակոծության հետևանքով քանդվել է 8 տուն, հայտնում է korrespondent.net-ը։
Ցանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում են Ուկրաինայի զինված ուժերի տանկերը, որոնք տեղակայված են Ադվեեւկայի բնակելի տների միջեւ: Տեսագրությունը BBC-ի թղթակից Թոմ Բարիջը հրապարակել է Twitter-ի իր օգտահաշվում:
«Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ կալանքը ցանկացած անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները չեն բավարարում ապահովելու անձի պատշաճ վարքագիծը: Սա ընդհանուր միջազգային կանոն է: Բայց կոնկրետ դեպքի հետ կապված՝ ես չեմ կարող գնահատական տալ, օրենքն է արգելում»,- ասաց Թաթոյանը:
«Մենք մտածում ենք՝ ոնց անենք, որ գյուղացին՝ իրենից մթերված ապրանքի դիմաց, ժամանակին վճարը ստանա։ Դա ամենամեծ խնդիրն է»։
Փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի մայրը Istipress.com-ին տված հարցազրույցում պատմել է, որ որդին եղել է Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող։
eniMax Media-ն Oculus ստարտապին դատի է տվել 2014 թվականին, երբ այն արդեն փորձում էր ձեռք բերել Facebook-ը: ZeniMax-ը Oculus-ին մեղադրել է իր մտավոր սեփականությունն ապօրինի օգտագործելու մեջ։
ՎՏԲ-Հայաստան Բանկն 2016թ.-ի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 3.4 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 29-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում:
Աշխատանքից ազատվել են Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի մի շարք աշխատակիցներ
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, բանակցային վերջին փուլերն ընթացել են առանց էական խնդիրների՝ նաև առևտրին և ներդրումներին վերաբերող ոլորտների շուրջ, քանի որ, ըստ էության, հայկական կողմն է ուրվագծել ողջ փաստաթուղթը՝ ելնելով իր այլ միջազգային պարտավորություններից Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի քրոջ որդին՝ Մ.Ա.Ս.-ը կալանավորվել է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Կախված պահանջարկից՝ կփոխվի նաև ներդրումների վիճակը: Այսօր կան բավականին նորակառույց շինություններ, որոնց բնակարաններն օտարման խնդիր ունեն: Այդ պատճառով` հենց դրանց իրական պահանջարկը սկսեց ձևավորվել, ապա կավելանա նաև ներդրումների ծավալը կապիտալ շինարարության ոլորտում»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:
«Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի պաշտպանիչ թաղանթի ներսում ռադիացիոն հասել է 2011-ից ի վեր առավելագույն՝ վտանգավոր մակարդակին, հայտնում է Kyodo գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պահից և Սպիտակ տան արևելյան թև տեղափոխվելուց ի վեր նրա կինը՝ Մելանյան, չի հայտնվել հանրությանը, հայտնում է CNN-ը։
Ձիերը գողացել, մորթել և վաճառել էին Երևանի շուկաներից մեկում:
Ըստ նրա՝ լրագրողի դերն ունի հիմնարար նշանակություն, տեղեկություններ հրապարակելուց բացի, նաև կանխարգելիչ է, և լրագրողի աշխատանքն է, որ թույլ է տալիս արդիական պահել շատ հարցեր. «Ես իմ աշխատանքում դա շատ եմ զգում»։
Հայաստանի առևտրային բանկերը 2016 թվականի ընթացքում միասին վճարել են մոտ 34.3 մլրդ դրամի հարկեր և տուրքեր
Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստերմը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը 7 մուսուլմանական երկրի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի արգելքի վերաբերյալ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջարկել է գլխավորել Արարատի մարզում կուսակցության տարածքային կառույցը:
Լրագրողի այն հարցին էլ, թե Հովիկ Աբրահամյանին պատկերացնո՞ւմ եք ընդդիմադիր դաշտում՝ ՀՀԿ-ի դեմ, Հ. Խառատյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ «ՀՀԿ-ի դեմ»-ն ինչն է։ Հովիկ Աբրահամյանը միշտ այն ուժի կողմն է, որը կարող է իշխանություն լինել, եթե այս պահի իշխանությունն իրեն չի ընդունում, պետք է ջանա իր պատկերացրած վաղվա իշխանության դաշտը»։
Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնում է թուրքական ԶԼՄ-ներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակած անձանց ինքնությունը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
«Առաջարկ չի եղել, ես ոչ մի բան չեմ որոշում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյուղատնտեսության ՀՀԿ-ական նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով 168.аm-ի հարցին` արդյոք նա լինելո՞ւ է ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ ոչ։
Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը՝ միաժամանակ գործարկելով ԵՄ-ի առանց վիզային ռեժիմների մեխակիզը երրորդ երկրների հետ, որը սպասվում է մարտին։