Բաժիններ՝

«Մտածում ենք՝ ոնց անենք, որ գյուղացին՝ իրենից մթերված ապրանքի դիմաց, ժամանակին վճարը ստանա». գյուղնախարար

«Վինար» ընկերությունը դեռևս չի վճարել 2015 թվականից գյուղացիներից մթերված խաղողի դիմաց։

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ հնարավորին չափ «Վինարից» սպիրտը գնվել է, բայց քանի որ թափանցիկություն չկար, դիմել են Դատախազություն, որտեղ գործը դեռևս քննվում է։

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ հրապարակումների՝ «Վինար» ընկերության 70 տոկոսի սեփականատերը Սանկտ Պետերբուրգում գրանցված «Դարվին» ընկերությունն է, իսկ 30 տոկոսի սեփականատերը՝ պատգամավոր Կարո Կարապետյանը  (Յուվեցի Կարոն):

«Այն լծակը, որ ես կարող էի օգտագործել, օգտագործվել է»,- ասաց նախարարը։

Հետագայում նման դեպքերը բացառելու համար, Առաքելյանի խոսքով, նախարարությունում պետք է մշակեն ֆինանսական մեխանիզմ, որպեսզի գործարանները մթերելու հնարավորություն ունենան ու ժամանակին վճարեն գյուղացուն.

«Մենք մտածում ենք՝ ոնց անենք, որ գյուղացին՝ իրենից մթերված ապրանքի դիմաց, ժամանակին վճարը ստանա։ Դա ամենամեծ խնդիրն է»։

Անդրադառնալով գյուղտեխնիկայի խնդիրներին՝ Առաքելյանը նշեց, որ նախապատրաստում են ծրագիրը, թե ինչպես գյուղտեխնիկան լիզինգով տրամադրվի գյուղացիներին։ Նա հավաստիացրեց, որ շուկան բաց է, և լիզինգը չի տրամադրվելու միայն ռուսական տեխնիկայի համար, կարող են մասնակցել բոլորը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս