«Առաջարկ չի եղել, ես ոչ մի բան չեմ որոշում». Իգնատի Առաքելյանը սպասում է հանձնարարականների

«Առաջարկ չի եղել, ես ոչ մի բան չեմ որոշում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյուղատնտեսության ՀՀԿ-ական նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով 168.аm-ի հարցին` արդյոք նա լինելո՞ւ է ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ ոչ։

Նա նշեց, որ հանձնարարականների է սպասում ՀՀԿ-ից, որպեսզի կատարի դրանք: Առաքելյանը պատրաստակամ է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել, իսկ թե ի՞նչ մեթոդներով՝ չկարողացավ ասել:

Ի. Առաքելյանը մտահոգություն չունի, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն կարող է պարտվել և զրկվել իշխանությունից. «Այսօր ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը, իր Ազգային ժողովը, իր ներկայացուցչին։ Ես մտահոգվելու հարց չունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս