Բաժիններ՝

Որքան հարկ են վճարել Հայաստանի բանկերը

Հայաստանի թվով 20 առևտրային բանկերը 2016 թվականի ընթացքում միասին վճարել են մոտ 34.3 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկից։ Այսինքն, բանկային ոլորտն ապահովել է 2016 թվականի պետբյուջեի ընդհանուր հարկային մուտքերի 3.2%-ը։

2015 թվականի համեմատ՝ նույն 20 բանկերը նվազեցրել են բյուջե վճարվող հարկերը 6.4 մլրդ դրամով կամ 15.8%-ով։

Հատուկ շեշտենք, որ ցանկում ներկայացված բանկերից 3-ը՝ Առէկսիմբանկը, Զարգացման հայկական բանկը և ԲՏԱ-Հայաստան բանկը արդեն դե յուրե գոյություն չունեն։ Միաձուլման և ձեռքբերման գործարքների արդյունքում՝ ԲՏԱ բանկի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց 2016-ի օգոստոսին, իսկ մյուս երկու բանկերինն ավելի ուշ։ Այսինքն, 2016 թվականի ընթացքում այս բանկերը դեռ հանդես էին գալիս որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ։

Եթե հաշվենք միայն շուկայում մնացած 17 բանկերի տվյալները, ապա նրանց կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը 2016-ին կազմել է 32.2 մլրդ դրամ, ինչը 6.1 մլրդ դրամով կամ մոտ 16%-ով քիչ է 2015-ի ցուցանիշից։

Կարդացեք նաև

Ինչպես տեսնում եք, բանկերի մեծ մասը նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը և նահանջել խոշոր հարկատուների ցանկում. ավելացում գրանցվել է միայն 5-ի մոտ։

Տոկոսային առումով՝ հարկերն ամենից շատ նվազեցրել է HSBC բանկը՝ ավելի քան 50%-ով կամ 1.84 մլրդ դրամով։ Իսկ ամենից շատ ավելացել են Մելլաթ բանկի վճարած հարկերը. իրանական բանկը նախորդ տարի վճարել ղ 470.3 մլն դրամ, ինչը 2.6 անգամ շատ է 2015 թվականի ցուցանիշից։

Banks-Taxes

Խոշորագույն հարկատու բանկը, չնայած 26%-անոց նվազմանը, Ամերիաբանկն է՝ ավելի քան 4 մլրդ դրամի հարկերով։ Նրան հաջորդում են ՎՏԲ-Հայաստան (3 մլրդ 423.5 մլն դրամ) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ (3 մլրդ 366.8 մլն դրամ) բանկերը։

Ամենից քիչ հարկեր վճարած բանկը Արցախբանկն է՝ 250.2 մլն դրամ (եթե չհաշվենք լուծարված ԲՏԱ բանկը)։

Ինչ վերաբերում է բանկերի վճարած հարկերի կառուցվածքին, ապա բանկային ոլորտի վճարած հարկերի առյուծի բաժինը՝ 88.2%-ը, ուղղարկի հարկերն են։

Bank-structure

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս