«Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախօրեին հրաժեշտի երեկո է կազմակերպել մարզպետարանում, եղել են գյուղապետերը, մարզպետարանի աշխատողները, նախ ընթերցել է հրաժարականի դիմումը, ապա ասել, որ ինքը լավ հարաբերություններ ունի եւ Սերժ Սարգսյանի, եւ Կարեն Կարապետյանի հետ, սակայն չի կարող շարունակել աշխատանքը մի պատճառով, որ պաշտոնին հայտնվել է Հովիկ Աբրահամյանի շնորհիվ․ «Որտեղ Արգամիչը, այնտեղ էլ ես»։
ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր Հայաստանի երեք ոչ պետական բուհերում կեղծ դիպլոմներ տալու դեպքեր, բայց մինչև հիմա շարունակում է գաղտնի պահել այդ ուսումնական հաստատությունների անվանումները:
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն այսօրվանից կստանձնի ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը, ապրիլին սպասվող ԱԺ ընտրություններում Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով կընդգրկվի ՀՀԿ ցուցակում:
2016 թվականի արդյունքներով՝ Facebook-ի զուտ եկամուտը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 2,77 անգամ՝ մինչև 10,217 միլիարդ դոլար: Սոցիալական ցանցի հասույթը կազմել է 27,638 միլիարդ դոլար, ինչը 1,54 անգամ ավելի է 2015 թվականի ցուցանիշից: Այս նորությունների ֆոնին Facebook-ի A դասի բաժնետոմսերը փետրվարի 1-ի սակարկությունների արդյունքներով թանկացել են 2,23 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց մինչև 133,23 դոլար:
Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը ԱՄՆ-ում կվաճառվի աճուրդում, ասվում է Alexander Historical Auctions աճուրդի տան կայքում։
Եթե այս արդյունքները հաջողվի կրկնել, ապա այդ ժամանակ մենք կկարողանանք վերադարձնել այն մարդկանց խոսքի ընդունակությունը, որոնք տառապում են շարժողական նեյրոնների դիսֆունկիցիայով»,- պատմել է Նիլս Բիրբաումերը Թյուբինգենի (Գերմանիա) համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Երբեմն ավելի երջանիկ դառնալու համար հարկավոր է ուղղակի ցանկանալ:
Թեյ խմելը միշտ էլ լավ միտք է: Այսօր արդեն կարելի է գտնել թեյի տարբեր տեսակներ` տարբեր համերի սիրահարների համար: Առաջարկում ենք թեստ, որը հնարավորություն է տալիս իմանալ ձեր գաղտնի ցանկությունները:
Սմարթֆոնից օգտվողները պետք է զգուշանան մեքենայության նոր մեխանիզմից։ Այն շատ պարզ է. ձեզ զանգահարում են անծանոթ համարից, հաճախ խարդախության փորձ կատարողի հեռախոսահամարի կոդը համապատասխանում է երկրի կոդին։
Վահանաձև գեղձի քաղցկեղը ժամանակին աշխտորոշելն ու դրա բուժմանն անցնելը չափազանց կարևոր է։
2016 թվականի պետբյուջեի մասին օրենքով նախատեսվում էր ունենալ 1 տրիլիոն 186.2 մլրդ դրամի բյուջետային եկամուտներ։ Փաստացի 2016 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտների չափը կազմել է 1 տրիլիոն 155 մլրդ դրամ։ Այսինքն, 2016 թվականին Հայաստանի պետական բյուջեն ունեցել է նախատեսվածից 31.2 մլրդ դրամով քիչ եկամուտ։
Միջազգային այցելուների թիվն ու զբոսաշրջիկների քանակը 2016թ. առաջին անգամ գերազանցել է 6 մլն մարդը, իսկ զբոսաշրջությունից եկամուտները առաջին անգամ կազմել են ավելի քան 2 մլրդ դոլար, հայտնել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեն 2016թ. զեկույցի ներկայացման ժամանակ։
Երևանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Արթուր Յուսպաշյանը տեղափոխվել է Կապանի «Գանձասար-Կապան»:
«Եկող սերունդը հրաշալի սերունդ է, նրանք հասկանում են, որ մեծերը գող ու ավազակ են։ Նոր սերնդի հետ կապված` ես մեծ հույսեր ունեմ, ես վստահ եմ այս սերնդի վրա, որովհետև ես տեսնում եմ, որ նրանք միանգամայն այլ կերպ են մտածում»:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական և տարածքային ցուցակները լինելու են ներկայանալի և հավակնոտ:
Փետրվարի 2-ին «Գանձասար-Կապանն» ավարտեց իր 10-օրյա ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2016 թվականին Հայաստանից արտահանվել է 773.2 տոննա ձուկ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարած տվյալների համաձայն, արտահանված ձկան մաքսային արժեքը կազմել է 3.589 մլն դոլար:
Հայազգի երիտասարդ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում հայտավորվել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի խաղերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։
Նախկին բռնցքամարտիկ Ադամ Վայնանտը, ով տվյալ պահին աշխատում է՝ որպես տաքսու վարորդ, UFC չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին ասել է, որ վերջինս չի հաղթի նույնիսկ իրեն, էլ ուր մնաց՝ Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերին:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան hունվարի 31-ից փետրվարի 12-ը ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ Ծաղկաձորում անցկացնում է արդեն ավանդական դարձած ձմեռային ուսումնամարզական հավաք:
«Այս ուղղությամբ լարվածություն ակնկալելու հարկ չկա այս պահին, հնարավոր է` լինի լարում, բայց ես չէի փորձի պնդել, որ կնախաձեռնվի նման լարում, որովհետև և Մոլդավայում, և ՀՀ-ում, և Ադրբեջանում Մոսկվան բավականին ուժեղ ազդեցություն ունի, որպեսզի ազդանշաններ ուղարկի առանց ռազմական ուժի կիրառման, որը հավելյալ ռեսուրսներ է պահանջում»։
«Ընդհանուր լիցենզիա համար 1» վերտառությամբ փաստաթղթում շեշտվում է, որ այսուհետ որոշակի բացառություններով այդ ծառայության հետ թույլատրվում են «բոլոր գործարքներն ու գործողությունները», որոնք ավելի վաղ արգելվել էին ԱՄՆ նախագահի 2015թ-ի ապրիլի 1-ի և 2016թ-ի դեկտեմբերի 28-ի որոշումներով:
«Դա իրենց որոշելու խնդիրն է. եթե որոշել են, որ չանդամակցեն, մեզ հետ ճանապարհ չանցնեն, բազմիցս նշել ենք, այսօր էլ նշում ենք, որ մենք ժողովրդավարական կուսակցություն ենք, մեզ մոտ բռնապետական կամ բռնատիրական որևէ դրսևորում չկա, դա իրենց որոշելու խնդիրն է։ Ես իրենց հետ չեմ խոսել, որ ասեմ՝ ինչով եմ բացատրում. քաղաքականություն է, կյանք է, այդպես էլ է լինում»։
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնից ազատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Պողոսյանին:
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունը, որում արտացոլված են ակումբների հատկացվելիք գումարները Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում, այդ թվում՝ ընտրական փուլում ֆուտբոլիստների մասնակցության համար:
Րաֆֆի Կրիկորյանը համաշխարհային առաջատար տեխնոլոգիաների զարգացման հենց առաջատարներից է: Րաֆֆին հանրահայտ Uber ընկերության ճարտարագիտական տնօրենն է: Այստեղ, Փիթսբուրգում, նրա ղեկավարած թիմը զբաղված է մեր օրերի ամենաբեկումնային տեխնոլոգիաներից մեկի՝ ինքնավար ավտոմեքենաների մշակմամբ:
Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ ընտրությունների ժամանակ սատարել են կոնկրետ թեկնածուի և այժմ փորձում են Դոնբասում իրավիճակի սրումն օգտագործել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ հարաբերություններ հաստատելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։