![](/banners/BeFunky-design.jpg)
Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/crimexp_01.jpg)
Մերձմոսկովյան Պոդոլսկում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, որի նկատմամբ դաշնային հետախուզություն էր հայտարարվել հետաքննությունից խուսափելու համար, հայտնում է Rusarminfo-ն։
Տղամարդը ձերբակալվել էր մարտի 8-ին։
Նրա փաստաթղթերը ստուգելիս ավտոտեսուչները պարզել էին, որ Հայաստանի քաղաքացու նկատմամբ հայտարարված է դաշնային հետախուզում։
Տղամարդը տեղափոխվել է Պոդոլսկի ՆԳՆ բաժին։