«Միշա՛, ուրեմն, ապրիլի 2-ից հետո կգաս, մի հատ տեխնիկա գյուղին նվեր իմ կողմից կստանաս». Ծառուկյանը խոստումներ շռայլեց Արմավիրում

«Միշա՛, ուրեմն, ընտրություններից հետո, Ծառուկյանն էսքանի մոտ խոսք ա տալիս, ապրիլի 2-ից հետո կգաս, մի հատ տեխնիկա գյուղին նվեր իմ կողմից կստանաս»,- այսօր Արմավիր քաղաքում նախընտրական հանրահավաքի ընթացքում խոստացավ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի՝ գյուղին տեխնիկայով օգնելու խնդրանքին։

Հանրահավաքի այլ մասնակիցներ ևս տարբեր խնդրանքներով դիմեցին Ծառուկյանին։ Վերջինս քաղաքացիներին լսելու և խնդրանքները բավարարելու խնդիրը հանձնարարեց Արմավիրում դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արայիկ Աղաբաբյանին։

«Բայց ընտրություններից հետո, որ ընտրությունները կապ չունենան»,- զգուշացրեց Ծառուկյանը՝ քաղաքացիներին ասելով, որ Աղաբաբյանին մոտենան։

«Աջակցելու եմ, աշխատելու եմ, ձեզ հետ եմ լինելու, շնորհակալություն»,- եզրափակեց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031