Բաժիններ՝

Անգելա Մերկելը հարցաքննվել է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 8-ին հարցաքննվել է որպես վկա գերմանական Volkswagen ընկերության մեքենայությունների գործի շրջանակում՝ կապված մթնոլորտ արտանետումների ցուցանիշների հետ։

Հարցաքննության ժամանակ Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջին անգամ ընկերության մեքենայությունների մասին իմացել է ԶԼՄ-ներից։ Դրանից հետո Մերկելը կապ է հաստատել տրանսպորտի նախարար Ալեքսանդր Դոբրինդտի հետ՝ սկանդալի հետաքննության նպատակով։

«Ես նրան կոչ արեցի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի լույս սփռվի տեղեկությունների վրա, եթե դրանք դեռ հայտնի չեն»,- ասել է կանցլերը։

Հիշեցնենք, որ կոնցեռնի ավտոմեքենաների վրա տեղադրվել է ծրագրային ապահովում, որը թույլ է տվել մանիպուլյացնել արտանետումների վերաբերյալ տվյալները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031