ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է դրամական փոխանցումների ցուցանիշների աճ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016թ. դրամական փոխանցումների արդյունքները հետևյալ հիմնական ցուցանիշներով.

  • 2016թ. -ին Բանկում 6%-ով աճել է դրամական փոխանցումների ծավալը 2015թ.-ի համեմատ` չնայած ՀՀ-ում դրամական փոխանցումների շուկայի ընդհանուր անկմանը նշված ժամանակահատվածում,
  • Բանկի մասնաբաժինը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում 2016թ. աճել է մինչև 13%։

Շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր դարձավ Բանկի պրոդուկտային շարքի զարգացման, դրամական փոխանցումների ուղարկման և վճարման գործընթացի օպտիմալացման, ինչպես նաև Բանկի ակտիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում, մասնավորապես.

  • Ցուցանիշների աճին նպաստեց Յունիստրիմ համակարգի հետ ՎՏԲ Խմբի միասնական սակագնի գործարկումը, որի արդյունքում հաճախորդները հնարավորություն ունեն ուղարկել հասցեական դրամական փոխանցումներ դեպի Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Հայաստանում գործող ՎՏԲ Խմբի Բանկեր իջեցված սակագներով՝ շուկայական ստանդարտ5% սակագնի փոխարեն սկսած 0.9% – ից:
  • ԲԵՍՏ դրամական փոխանցումների համակարգով ծավալների աճ:
  • Դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ խթանող ակցիաների անցկացում, որի արդյունքում Բանկի հաճախորդները ստացել են տարբեր մրցանակներ:
  • VTB-Transfer ծառայության ակտիվ առաջխաղացում, որը թույլ է տալիս դրամական փոխանցումների գումարների հաշվեգրումը հաճախորդների գործող քարտերին՝ Հեռախոսային կենտրոն զանգի միջոցով` առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

2016թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակը` միանալով դրամական փոխանցումների «TelCell» նոր տեղական համակարգին և հանդես է եկել որպես հաշվարկային բանկ համակարգի համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս