«Ոչ մի հաշիվ անհատույց չի մնա». Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել Լիբանանում և Գազայում իրականացված հարձակումներին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը պատասխան հարվածներ կհասցնի ցանկացած ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակումների։

«Ոչ մի հաշիվ որևէ ճակատում անհատույց չի մնա», — գրել է Կացը X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ Իսրայելը «վճռականորեն կպաշտպանի իր զինծառայողներին և քաղաքացիներին»։

Հայտարարությունը հնչել է կիրակի գիշերը Լիբանանի հարավի ուղղությամբ հասցված հարվածների մասին հաղորդումների ֆոնին։ Դրանից մեկ օր առաջ առավոտյան իսրայելցի զինվորականների վրա հարձակման հետևանքով վիրավորվել էր երեք զինծառայող։ Իսրայելական կողմն առայժմ չի հաստատել Լիբանանի ուղղությամբ հարվածների մասին հաղորդումները։

Տեղական իշխանությունների տվյալներով, ավելի վաղ Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր 11 մարդ։

Շաբաթ օրը Գազայի հատվածում Իսրայելի բանակի տանկը ենթարկվել է հարձակման՝ անկլավի հարավում ՀԱՄԱՍ-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքի կիրառմամբ։ Իսրայելցի զինվորականները տեղի ունեցածը անվանել են հրադադարի ռեժիմի խախտում։ Զինծառայողները չեն տուժել։

Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի կողմից մեկշաբաթյա դադարից հետո Գազայի հատվածի ուղղությամբ հարվածները վերսկսելուց մի քանի օր անց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31