Քաղաքական որ գործիչներին է վստահում հասարակությունը. հարցում
ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ բնակչության շրջանում ամենամեծ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը` ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստա նում իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները:
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վստահում է հարցվածների 68 տոկոսը: Հարցման մասնակիցների միայն 9 տոկոսն է նշել, որ չի վստահում Ծառուկյանին:
ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին վստահում է հարցվածների 60 տոկոսը, չի վստահում 25 տոկոսը: «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին վստահում է հարցվածների 57 տոկոսը, չի վստահում 26 տոկոսը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ համար Անահիտ Բախշյանին վստահում է հարցվածների 47 տոկոսը, չի վստահում 16 տոկոսը»,- նշեց Ֆյոդորովը:
Սեյրան Օհանյանին վստահում է հարցման մասնակիցների 54 տոկոսը, չի վստահում 33 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանին վստահում է 52 տոկոսը, չի վստահում 37 տոկոսը, Վարդան Օսկանյանին վստահում է 41 տոկոսը, չի վստահում 27 տոկոսը»,- մանրամասնեց Վալերի Ֆյոդորովը:
Հարցման արդյունքներով կան նաև քաղաքական գործիչներ, որոնց բնակչությունն ավելի շատ չի վստահում: Օրինակ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին վստահում է հարցվածների 33 տոկոսը, չի վստահում 53 տոկոսը: Նույն կուսակցությունից Հեղինե Բիշարյանին վստահում է հարցվածների 32 տոկոսը, չի վստահում 38 տոկոսը: «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանին վստահում է հարցվածների 27 տոկոսը, չի վստահում 35 տոկոսը: Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը նույնպես ցածր է. նրան վստահում է հարցվածների 30 տոկոսը, չի վստահում 60 տոկոսը: Ստեփա ն Դեմիրճյանին վստահողների և չվստահողների թիվը նույնն է` 38 տոկոս:
Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:
Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ բնակչության շրջանում ամենամեծ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն են: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը` ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստա նում իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վստահում է հարցվածների 68 տոկոսը: Հարցման մասնակիցների միայն 9 տոկոսն է նշել, որ չի վստահում Ծառուկյանին: ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին վստահում է հարցվածների 60 տոկոսը, չի վստահում 25 տոկոսը: «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին վստահում է հարցվածների 57 տոկոսը, չի վստահում 26 տոկոսը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ համար Անահիտ Բախշյանին վստահում է հարցվածների 47 տոկոսը, չի վստահում 16 տոկոսը»,- նշեց Ֆյոդորովը: