Բաժիններ՝

Լոնդոնը մեղադրվում է 2 մլրդ եվրո մաքսային խարդախությունների մեջ

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին պարտք է մոտ 2 մլրդ եվրո, պնդում է Խարդախությունների դեմ եվրոպական բյուրոն, գրում է Deutsche Welle-ն։

Բյուրոն խորհուրդ է տալիս Բրյուսելին այդ գումարները պահանջել Մեծ Բրիտանիայի կառավարությունից։ Բյուրոյի կարծիքով՝ Լոնդոնում մի քանի տարի շարունակ ոչինչ չեն ձեռնարկել, որպեսզի Չինաստանաից տեքստիլ ապրանքներն ու կոշիկը ԵՄ ներկրվեն ինքնարժեքից ցածր արժեքով։

2013-2016թթ. չինական ապրանքները ԵՄ են մատակարարվել Մեծ Բրիտանիայով «սխալ կազմված մաքսային հայտարարագրերով» և «կեղծ ու ֆիկտիվ հաշվիվներով։

Եվրոպական բյուջեին չվճարված մաքսատուրքներից հասցվել է 1.99 մլրդ եվրոյի վնաս։
Բյուրոն պնդում է, որ Մեծ Բրիտանիան մինչ օրս չի դադարեցրել նման պրակտիկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս