Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի Ռոբերտ դե Նիրոյի փառատոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի հեղինակն է ամերիկյան հեղինակավոր «Էմմի» կինոփառատոնի դափնեկիր, հայտնի վավերագրող Ջո Բեռլինգերը, տեղի կունենա Նյու Յորքի «Տրայբեկա» (Tribeca FilmFestival) փառատոնում։

«Բեռլինգերը էպիկական «Խոստում» ֆիլմի նյութի հիման վրա պատմում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու նրա ռազմավարական գործընկերների մասին»,- հայտնում է ամերիկյան Entertainment Weekly պարբերականը։

Նշվում է, որ ֆիլմի պրեմիերայից հետո տեղի կունենա նաև քննարկում վավերագրական ֆիլմի հեղինակի հետ, քննարկմանը կմասնակցեն նաև System of A Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ու Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանը։

Tribeca Film Festival/TFF-ը հիմնվել է 2002թ. ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոյի կողմից։

Այն այս տարի կմեկնարկի ապրիլի 18-ին Նյու Յորքում և կտևի մինչև ամսվա վերջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս