Նիկոլ Փաշինյանին Մալաթիայում խոստացան ձայներով ապահովել, եթե նա «քավոր կանգնի»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ելք» դաշինքի անդամները պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջում էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, զրուցում էին մարդկանց հետ, հույս տալիս, որ ելք կա, և հորդորում առաջիկա ընտրություններում քվեարկել իրենց դաշինքի օգտին:
Մի երիտասարդ մոտեցավ Ն. Փաշինյանին և բողոքեց, որ նրանք համագործակցում են Արամ Սարգսյանի հետ: Նա ասաց, որ ինքը վստահում է Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին, բայց այդ դաշինքն իր համար կորցնում է վստահությունը, քանի որ այնտեղ է նաև Արամ Սարգսյանը: Նա կարծիք հայտնեց, որ Ա. Սարգսյանը կխանգարի մյուսներին այդ դաշինքում: Ն. Փաշինյանն ասաց, որ իրենք վստահում են իրենց գործընկերներին. «Դուք առաջին հերթին՝ ձեզ պետք է հավատաք, մեզ պետք չի հավատալ: Նա մեզ չի խանգարի, մեր դաշինքն ամբողջություն է, և բոլորս հավասար ենք»:
Այդտեղ ներկաներից մեկը դիմելով պատգամավորին՝ ասաց. «32-33 տարեկան տղա է, դեռ ամուսնացած չէ, որ անցնեք, քավոր կկանգնե՞ք նրան: Խոստացեք, որ քավոր կկանգնեք, ամբողջ գիծը ձայնը տալիս է»: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն էլ ասաց, որ քավորությունը չեն մերժում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: