
«Եթե ես ասեի, որ սպասում էի նման արդյունքի, դա անհարգալից կլիներ «Բենֆիկայի» նկատմամբ». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամփոփել է «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղի արդյունքները (4:0):
«Եթե ես ասեի, որ այսօր սպասում էի նման արդյունքի, դա անհարգալից կլիներ «Բենֆիկայի» նկատմամբ: Դժվար էր սպասել, որ կհաջողվի 4 գոլ խփել այնպիսի լավ թիմի, ինչպիսին «Բենֆիկան» է: Մենք լի էինք վճռականությամբ հակամարտությունը մեր կողմը թեքելու համար, ինչն էլ և ցուցադրեցինք այսօր: Այս խաղում մենք տեսանք իսկական Օբամեյանգին:
«Բենֆիկան» գերազանց թիմ է, բայց ես կարծում եմ, որ մենք արժանիորեն դուրս եկանք քառորդ եզրափակիչ: Հիմա կաշխատենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ»,- ասել է Թոմաս Տուխելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը