Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հայ գործարարների են սպանել
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի շենքերից մեկի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, սպանության մասին հաղորդումը ստացվել է Լենինի փողոցի բնակիչներից մեկի կողմից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերելակում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով մարմինները:
Նշվում է , որ գործարարները զբաղվել են առեւտրով: Սպանության հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն: