Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-14-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի և 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մարտի 10-ին, 11-ի գիշերը, մարտի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:
Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Երևան քաղաքի մարտի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.00C