Ո՛չ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, ո՛չ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» կարծես թե որոշել են ընտրություններից հետո չընդգրկվել կոալիցիայի մեջ և սպասելու են մինչև 2018-ի ապրիլի 9-ը։ ՀՅԴ-ն այդպիսի խնդիր չունի և Սերժ Սարգսյանի հրավերով Դաշնակցությունը մաս կկազմի նոր կառավարությանը։
Դա պիտի Արտակ Սարգսյանին հարցնեք, թե արդյոք կա՞ նման բան, որ իր շտաբները փակվել են կամ ինչ-որ մեկին նեղացրել են, բացառված ա: ԲՀԿ–ն էլ ունի շտաբ, դաշնակներն էլ ունեն շտաբ, ՕԵԿ-ն էլ ունի: Բոլորն էլ ունեն շտաբներ: Ով ուզեցել ա շտաբ ունենա, խնդրել են մարդիկ, եթե չեն կարողացել, օգնել ենք:
Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր եւ իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով:
Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները:
ԱԺ-ն փաստացի պարապուրդի է մատնվելու 2,5 ամիս՝ քվորումի պատճառով նիստեր չեն կայանա։ Աշխատավարձերը պահվելո՞ւ են՝ հարցրինք ԱԺ պատասխանատուին։
ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է՝ անցանկալի անձանց ևս մեկ «սև ցուցակ» պատրաստի։
Warner Bros. ընկերությունը պլանավորում է նկարահանել «Հարի Փոթերը եւ անիծված երեխան» պիեսի կինոադապտացիան։
Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո:
Levi’s ամերիկյան մակնիշը ներկայացրել է հագուստի հավաքածու՝ նվիրված Rolling Stone երաժշտական հանդեսի 59-ամյակին, հաղորդում է Highsnobiety-ը:
Ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը, որն ամեն տարի կազմում է Forbes հանդեսը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում է 18,4 մլրդ դոլար (տարվա ընթացքում աճը՝ 4 մլրդ դոլար): Համաշխարհային վարկանիշում Միխելսոնն զբաղեցրել Է 46-րդ տեղը:
Կերակրի սոդան օգտագործվում է մի շարք նպատակներով։ Քչերը գիտեն այն մասին, որ այն կարող է օգտագործվել նաև ավելորդ քաշից ազատվելու գործում։ Իհարկե, այն կարող է օգտակար լինել, եթե ճիշտ օգտագործեք։
Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է։ Բոլորս էլ բնավորության որոշակի գծեր ունենք, որոնք հիմնականում բնորոշ են նաև այն կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին, որին պատկանում ենք։ Կայքը ներկայացրել է կենդանակերպի նշանների ներկայացուցիչների բնավորության լուսավոր և մութ կողմերը։
Չափից շատ ջուր օգտագործելը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան ջրազրկումը։ Այն խաթարում է աղերի և հանքանյութերի հավասարակշռությունը, ինչը կարող է հանգեցնել գլխացավերի, հոգնածության, արյան բարձր ճնշման։ Երիկամային անբավարարության դեպքում դա նույնիսկ կարող է լուրջ վտանգ դառնալ։ Դա է պատճառը, որ օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 8 բաժակ ջուր խմել։
«Ռուսական կողմը ջանք չի խնայում, որպեսզի իրեն հնարավորինս տարանջատի ռուս-ադրբեջանական գործարքների մասին խոսակցություններից, ինչի տպավորությունը տևական ժամանակ փորձում է թողնել ադրբեջանական կողմը»։
Բրիտանացի դիզայներ եւ երաժիշտ Փոլ Մաքքարթնիի դուստրը՝ Ստելլան, ներկայացրել է Parley UltraBoost X մարզակոշիկները, որոնք ստեղծվել են adidas-ի հետ համագործակցությամբ:
Թիմի կազմի ուժեղացման համար «Բարսելոնայի» առաջնային տրանսֆերային նպատակներն են Մարկո Վերատին՝ ՊՍԺ-ից, և Ֆելիպե Կոուտինիոն՝ «Լիվերպուլից»: Իտալացու և բրազիլացու տեղափոխությունների չեղարկման դեպքում «Բարսելոնան» կփորձի վերադարձնել Տիագո Ալկանտարային, ով այժմ հանդես է գալիս «Բավարիայի» կազմում:
«Ցանակացած տիպի ընտրակաշառք ինձ համար դատապարտելի է՝ լինի դա ուղիղ գումար տալու միջոցով, թե պոպուլիստական միջոցով։ Իսկ ընտրակաշառք չէ՞ արդյոք անիրական, բայց ականջահաճո խոստումներ տալը։ Դա էլ քաղաքական ընտրակաշառք է, չէ՞»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այդ օրերին պարբերաբար զանգում էի, իմանում իրավիճակի մասին: Վերջին անգամ որ զանգեցի՝ ասաց, շատ զբաղված եմ լինելու, հիմա այնպիսի տեղ եմ գնալու, որտեղ հեռախոսներն անհասանելի կլինեն: Կնոջն արդեն տեղափոխել էր Չարենցավան, որ այնտեղից գնայինք ամսի 4-ին բերեինք Գյումրի, ու ամսի 4-ին էլ ամեն ինչ իմացանք»:
Թիֆլիսի Արղության վարժարանում Արամ Խաչատրյանի հետ կրթություն ստացած Նինա Մերեշնիկովային Արամ Խաչատրյանը իր կահույքի մի քանի կտոր էր նվիրել, որոնցից երկուսը Մերեշնիկովան հետագայում նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին:
Ակնհայտ է, որ քաղաքական դաշտում կան կուսակցություններ, որոնց հիմնական գործոնը փողն է, փող ունենալը, որովհետև այդ մարդկանց գաղափարների, գաղափարական ունակությունների, ասած տեսակետների և այլնի առումով` որևէ մեկն առանձնապես լուրջ սպասելիք չունի, առավել ևս, որ այդ կուսակցություններն անվանափոխություններ են անում, իրենց դաշինք են անվանում, բայց մնում են հին կազմի մեջ, որ այդ ուժերը նախկին ընտրություններում էլ են փող բաժանել, ու դա իրենց խորթ չէ:
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի գալու Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին որպես քաղաքացի-դիտորդ մասնակցելու:
Սիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելելէ կնքահայր լինել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 21-ին մեկնելու է ԱՄՆ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ազատության» լրագրողի հարցերին:
«Քաղաքական ուժերը քարոզարշավ ասելով՝ հիմնականում հասկանում են, որ պետք է գնան գյուղից գյուղ ու իրենց մտքի գոհարները ներկայացնեն ընտրողներին, և ոչ ավելին։ Այսինքն՝ որևէ նորություն, էներգետիկա քաղաքական ոչ մի ուժ չունի»:
Այսօր բելառուսական Белта գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել էր Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերվելու մասին։
Կառավարությունն առաջիկայում կներկայացնի գործադիրի գործունեության վեցամսյա հաշվետվությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր:
Մելվուդում մարզումներից մեկի ժամանակ «Լիվերպուլի» 24-ամյա կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոն մերկացրել է որովայնը, որի վրա երևացել է նրա նոր՝ Միկի Մաուսի դեմքով դաջվածքը:
«Մենք ունենք չլսող և չտեսնող պատգամավորների մեծ թիվ, և պետք է մտահոգ լինենք, որ խորհրդարան գան ազգի խնդիրները բարձրաձայնող, լուծում տվող պատգամավորներ։ Շատ կարևոր է, որ այս գիտակցումով գնանք ընտրություններին։ Ցուցակագրելով, փող բաժանելով՝ մեր երկիրը տանում ենք դեպի անդունդ ու կործանում։ Մենք վատ կյանքով ենք ապրում. 21-րդ դարում մեր ժողովուրդն ապրում է սոցիալական թշվառության մեջ, և դրանից դուրս գալու համար պետք է ունենանք գրագետ, փորձառու առաջնորդներ»,- ասաց նա՝ նկատելով, որ մինչև 2023 թիվը Հայաստանում ընտրություն չի լինելու, և չեն կարող բողոքել։