
Փոլ Մաքքարթնիի դուստրը աղբից պատրաստված մարզակոշիկներ է ներկայացրել

Բրիտանացի դիզայներ եւ երաժիշտ Փոլ Մաքքարթնիի դուստրը՝ Ստելլան, ներկայացրել է Parley UltraBoost X մարզակոշիկները, որոնք ստեղծվել են adidas-ի հետ համագործակցությամբ: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը այսօր ստացվել է «Լենտա.ռու»-ում:
Մարզակոշիկների դիզայնը ոգեշնչվել է օվկիանոսային ալիքների հզորությամբ եւ ուժով: Դրանք կներկայացվեն մի քանի ֆիրմային խանութներում:
Այս մոդելի թողարկումը դարձել է Parley for the Oceans ընկերության հետ համատեղ նախագծի բաղկացուցիչ մասը: «Ստելլա Մաքքարթնին եւ adidas-ը մեզ օգնում են ստեղծելու նոր աշխարհ, մարդիկ եւ Համաշխարհային օվկիանոսը կարող են հաշտ գոյակցել»,-ասել է ֆիրմայի հիմնադիր Սիրիլ Գաթչը: