Levi’s-ը հագուստի հավաքածուն նվիրել է Rolling Stone հանդեսին
Levi’s ամերիկյան մակնիշը ներկայացրել է հագուստի հավաքածու՝ նվիրված Rolling Stone երաժշտական հանդեսի 59-ամյակին, հաղորդում է Highsnobiety-ը:
Շարքը ներառել է դասական ջինսե բաճկոններ՝ պրինտներով, մարզաշապիկներ եւ աքսեսուարներ: Հավաքածուն թողարկվել է սահմանափակ քանակով եւ արդեն հանվել է վաճառքի: Գները տատանվում են 15-ից մինչեւ 298 դոլար:
Levi՚s-ը (Levi Strauss & Co.) հիմնվել է 1853 թվականին ձեռնարկիչ Լիվայ Սթրոսի կողմից Սան Ֆրանցիսկո քաղաքում: Ընկերությունն առաջինն է արտոնագրել մետաղե գամերը հագուստի վրա (1873 թվական): Արտադրում է ամենօրյա հագուստ՝ առավելապես դենիմից, ինչպես նաեւ կոշիկ եւ աքսեսուարներ: Մակնիշի ամենաճանաչելի մոդելներից մեկը ջինս 501-ն է:
Rolling Stone-ն ամերիկյան հանդես է՝ նվիրված երաժշտությանը եւ փոփմշակույթին: Հիմնվել է 1967 թվականին Սան Ֆրանցիսկոյում: