Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը որոշել են ընտրություններից հետո չընդգրկվել կոալիցիայի մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՛չ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, ո՛չ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» կարծես թե որոշել են ընտրություններից հետո չընդգրկվել կոալիցիայի մեջ և սպասելու են մինչև 2018-ի ապրիլի 9-ը։ ՀՅԴ-ն այդպիսի խնդիր չունի և Սերժ Սարգսյանի հրավերով Դաշնակցությունը մաս կկազմի նոր կառավարությանը։

ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն դեմ է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց երկուսն էլ հասկանում են, որ 2018-ի ապրիլի 9-ից նոր Սահմանադրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը բնակության տեղեկանքի խնդիր ունի և գրեթե վստահ են, որ նա չի կարող դառնալ վարչապետ, ուստի ակնկալում են, որ եթե վարչապետի պաշտոնը ստանձնի Սերժ Սարգսյանը՝ իրենք անպայման կհրավիրվեն մաս կազմելու նրա գլխավորած կառավարության։ Սերժ Սարգսյանը, կարծես, երկու ուժերին էլ պատրաստ է դիտարկել 2018-ից հետո, թեև հակված է ՀՀԿ-ի համար 50 պլյուս տեղ ապահովել նոր ԱԺ-ում։

Միևնույն ժամանակ երկու ուժերի համար էլ էական հարց կա։ Այս տարի՝ մինչև հունիս ամիսը, երկու ուժերը պետք է ՀՀ երրորդ քաղաքում՝ Վանաձորում՝ որպես առաջին քայլ կոալիցիայի մաս կազմելուց առաջ պետք է մասնակցեն ավագանու նիստերին և քվորում ապահովեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031