
Ահազանգ. Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 20:39-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնումէ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
00:16-ին փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: