Բաժիններ՝

Ավտովթար՝ «Մուսալեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Lada Priora» մակնիշի 35 DN 673 պետհամարանիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Թ.) և թիվ 67 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 4893S պետհամարանիշի (վարորդ Գևորգ Կարապետյան) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Թ.-ը և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա ուղևոր՝1992 թ. ծնված Մ. Ս.-ը հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս