«Ես լավագույնն եմ». Ինչու են շատերն ատում Ռոնալդուին
Մեսսի-Ռոնալդու հակամարտության պատմությունը ծանոթ է գրեթե բոլոր ֆուտբոլասերներին: Մարզաձևի սիրահարները կարող են բերել հարյուրավոր պատճառներ, թե ինչու են Ռոնալդուն կամ Մեսսին լավագույնը: Այս մասին խոսել են բազում հայտնի ֆուտբոլիստներ, վերլուծաբաններ և հենց իրենք՝ ֆուտբոլիստները:
Սակայն շատ երկրպագուներ պարզապես ատում են Ռոնալդուին: Եվ խոսքը միայն Մեսսիի երկրպագուների մասին չէ: Ըստ իսպանական մամուլի՝ Ռոնալդուին ատում են իր մեծամիտ պահվածքի և հնչեցրած մտքերի համար:
Զլատանն էլ է սիրում իրեն և իրեն համարում է լավագույնը, սակայն դա ավելի է ամրացնում նրա հանդեպ սերը: Գուցե պատճառն այն է, որ Իբրահիմովիչն ամեն անգամ նորովի է գովում իրեն:
Առաջարկում ենք ծանոթանալ Ռոնալդուի այն մտքերին, որտեղ նա իրեն համարում է լավագույնը, և որոնք առաջացնում են հակակրանք նրա նկատմամբ:
Հունվար-2017
«Կարծում եմ, ես արդեն հասցրել եմ մտնել խաղի պատմության մեջ: Ես միշտ ձգտել եմ դրան, ես աշխատել եմ դրա համար մանկուց: Հեշտ չէ լինել ֆուտբոլիստ և դառնալ աստղ՝ ամեն անգամ հավակնելով ճանաչվել լավագույնը: Ինձ մոտ ստացվել է»:
Մարտ-2017
«Օդանավակայանը կոչվել է իմ անունով: Դա զարմանալի չէ: Բոլորն էլ գիտեն, որ ես սիրում եմ հպարտանալ իմ արմատներով; Ես միշտ ասել եմ, որ առանձնացող և տարբերվող մարդկանց պետք է գովել կենդանության օրոք: Շնորհակալ եմ Պորտուգալիային համարձակության, անկեղծության և իրենց գաղափարին հավատարիմ մնալու համար»:
Մայիս-2017
«Իմ հաջողությունները շուտով կդառնան նշաձող շատերի համար: Պատահական չէ, որ ես այսքան ռեկորդներ եմ կոտրել: Դա ինձ համար նպատակ չի եղել, բայց հաճելի է ամեն անգամ նոր ռեկորդներ սահմանելը»:
Օգոստոս-2017
«Մարդկանց լարում է իմ փայլը: Միջատները միշտ գնում են դեպի լույսը»:
Սեպտեմբեր-2017
«Այնպիսի տպավորություն է, որ ամեն խաղից հետո ես ստիպված եմ ապացուցել, թե ով եմ: Զարմանալի է երկրպագուների կարծիքն իմ մասին, ամեն ինչի փոխարեն խոսում է վիճակագրությունը: Ես պրոֆեսիոնալիզմի մարմնացում եմ, բայց քննադատությունը դառնում է ավելի ու ավելի շատ»:
Հոկտեմբեր-2017
«Կարդացի երկրպագուի հաղորդագրությունը՝ Կրիշտիանու, դու լավագույնն ես: Իհարկե, ես լավագույնն եմ: Ստուգեք, թե ով ստացավ The best կոչումը նախորդ շաբաթ»,- ասել է Ռոնալդուն Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ:
Նոյեմբեր-2017
««Google»-ում փնտրեք՝ Կրիշտիանու Ռոնալդու, և կտեսնեք իմ գոլերը: Իմ գոլերն արձանագրված են այնտեղ: Ես շատ հանգիստ եմ»:
Սիրարփի Աղաբաբյան