Հրդեհ Վաղաշեն գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18:09-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 20։30-ին։
Պարզվել է, որ Վաղաշեն գյուղի 28-րդ փողոցում այրվում է 10-րդ տան և հարակից հացատան տանիքները և այնտեղ կուտակած խոտ։ Մասամբ այրվել է տան տանիքի կառուցատարրերը (մոտ 80 քմ), հացատան տանիքը (մոտ 50 քմ) և այնտեղ կուտակած մոտ 200 հակ անասնակեր: