
Ոտքերը գիշերային ժամերին ջղաձգվո՞ւմ են. կարդացեք սա

Ոտքերի ջղաձգումներն ու մկանների սպազմը բավական ցավոտ են և կարող են լրջորեն ազդել կյանքի որակի վրա, հատկապես, եթե նկատվում են գիշերային ժամերին։ Մկանային ջղաձգումների դեպքում մարդիկ ուժեղ սպազմ են զգում և ցավ մկանների կրճատման պահին։ Դրանք երբեմն կապված են շարժումների հետ, իսկ երբեմն հայտնվում են առանց ակնհայտ պատճառի։
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ոտքերի ջղաձգումները կարող են պայմանավորված լինել մի խումբ պատճառներով, այդ թվում.
• դեհիդրադացիա
• հղիություն
• հիպոթիրեոզ
• ոտքերի մկանների հյուծում
• երկար ժամանակով նույն դիրքում մնալը՝ կանգնած կամ նստած
• սնուցման անբավարարություն
• դիաբետ
• ալկոհոլի և ծխախոտի չարաշահում
• դեղամիջոցներ։
Ջղաձգումները կանխարգելելու համար հարկավոր է պարբերաբար թուլացնել մկանները քնելուց առաջ կամ անշարժ հեծանվի վրա դրանք աշխատեցնել 10 րոպե։ Երբ մկանը թուլանա, կզգաք արդյունքը։ Սպորտային ըմպելիքների օգտագործումը ևս կարող է օգնել կանխարգելել խնդիրը։
Մեծ քանակով սուրճի, ալկոհոլի կամ գազավորված ըմպելիքի օգտագործումը կարող է ջրազրկել օրգանիզմը, մեծացնել ջղաձգումների հավանականությունը։ Եթե ջղաձգման հետևանքով արթնացել եք գիշերային ժամին, փորձեք ցավող հատվածը մերսել 10-15 րոպե։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը