Հոկտեմբերի 10-ին, ժամը 21:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի վերջին օրերին Մալաթիա վարչական շրջանում մի աղջիկ է առևանգվել:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իսլանդական ֆուտբոլը վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրել: Սա կապված է այն բանի հետ, որ ֆուտբոլային ոլորտում կատարվել են լուրջ փոփոխություններ: Եթե 2000-ականների սկզբին 10 տարեկան երեխաները մարզվում էին իրենց ծնողների հետ, ապա հիմա նրանք մարզվում են թիմերում, որոնց գլխավոր մարզիչներն ունեն A կամ B մակարդակի լիցենզիա:
Microsoft-ի գործադիր տնօրեն Ջո Բելֆիորը հայտարարել է, որ ընկերությունը նոր սարքեր ու նորացումներ չի ստեղծի Windows 10 Mobile-ի համար:
Կողոպուտ մեքենայում. տղամարդու ոսկյա վզնոցը բացահայտ հափշտակած 24-ամյա երիտասարդը ներկայացավ կամավոր:
2017 թվականի առաջին կիսամյակում աշխարհում ամենից շատ վաճառվող սմարթֆոնը դարձել է iPhone 7-ը:
«Ռուսաստանին պատերազմը շահավետ չէ, ուստի Ռուսաստանը շարունակելու է իր վերահսկման, հավասարակշռման քաղաքականությունը: Եթե հայկական կողմը ռազմական միջամտություն է ակնկալում, այդպիսին չի լինելու:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով այժմ հանդիսանում է կատարյան «Ալ-Սաադ» ակումբի խաղացող մարզիչը, խոստովանել է, որ կցանկանար գլխավորել Կատարի ազգային հավաքականը: 37-ամյա իսպանացին պլանավորում է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Կատալոնիայի գլխավոր խորհրդի նախագահ Կարլես Պուչդեմոնը նահանգի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Կատալոնիան շարունակելու է շարժվել անկախության հռչակման ուղով:
«Այդ նյութերը լրացնում են մեր պատկերացումները Ք.ա 6-րդ հազարամյակի առաջին քառորդի` նոր քարի դարի մասին: Այս տարի եւս հնավայրից օբսիդիանից հետաքրքիր նյութեր ենք հանել»,-նշեց հնագետը՝ հավելելով, որ Ք.ա 6-րդ հազարամյակում Արարատյան դաշտի այդ հատվածներում լիճ է եղել, եւ հենց այդ լճի ափին գտնվող բնակավայրերում էլ պեղումներն իրականացվում են:
Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 31 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ` 17-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք` 9-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք` 3-ական, ՀՅԴ՝ 2-ական:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած ﬕ խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում ﬔր քաղաքացիների համար:
56-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:
Երբ երեխան անընդհատ բերանն է տանում մատը, ինչ-որ առարկաներ, և ծծում է դրանք, եթե երեխան քնելու ընթացքում գլուխն այս ու այն կողմ է շարժում, կամ երազում գլուխը հարվածում է բարձին, կրծում եղունգները և այլ դրսևորումներ է ունենում, ապա նա ունի մեծահասակի կողմից վաղ մանկությունից եկող փոխհարաբերությունների ոչ ճիշտ ձևավորում:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում:
Այս տարի HMD Global-ը ներկայացրեց Nokia 3, Nokia 5, Nokia 6 և Nokia 8 հեռախոսները: Կան շշուկներ, որ ընկերությունը արդեն աշխատում է Nokia 2, Nokia 7 և Nokia 9 հեռախոսների վրա: Ցանցում հայտնվել է տեղեկատվություն, ըստ որի՝ ընկերությունը կներկայացնի իր նոր սմարթֆոնները 2018-ի առաջին կեսում:
Հոկտեմբերի 8-ին Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»-ին այս տարի իրականացվել է շուրջ 900 միլիոն դրամի վաճառք:
«Մանչեսթեր Յունայթեդի» պատվավոր նախագահ Մարտին Էդվարդսը խոստովանել է, որ 1995 թվականին իր ակումբը բաց է թողել լեգենդար ֆրանսիացի կիսապաշտպան Զինեդին Զիդանին գնելու հնարավորությունը:
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԳԿՎ) Մյանմայից Բանգլադեշ ռոհինջա փախստականների հոսքի կտրուկ աճ է նշում:
Տարածաշրջանային իրադարձությունները արագակշռույթ տեմպերով զարգանում են։ Այս ընթացքի տարողունակության առանցքային դեր է ունեցել Քրդստանի հանրաքվեն, որը այս պահի դրությամբ քրդական գործոնին առաւել ազդեցիկություն է ապահովում, քան ուղղակի նոր հանրապետության ստեղծման ճանապարհ հարթում։
«Բարսելոնան» կողմնորոշվել է, թե ովքեր են ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակները:
Աշխարհում գործազուրկների թիվը 2017 թվականի դրությամբ կազմել է 201 մլն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 3,4 միլիոնով:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանին և Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշին:
Այս սմարթֆոնի տեսախցիկի առավելություններից է դետալների հստակ ընդգծումը թե՛ լուսավոր, և թե՛ մութ տարածքներում: Այն հրաշալի է նկարում լուսավորության տարբեր մակարդակներում, իսկ ֆոկուսն արագ կարգավորելու արագությանն ու հստակությանը գերազանցում է միայն սմարֆոնի նոր սերունդը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ:
Բազմազան բակտերիաները, վարակները, տոքսիններն ու այլ գործոններ կարող են վնասել առողջությանը՝ առաջացնելով իմունիտետի թուլացում։ Երբ իմուն համակարգը որևէ անտիգեն է հայտնաբերում, մեծացնում է հատուկ սպիտակուցների՝ հակամարմինների արտադրությունը։ Հակամարմինները հարձակման են ենթարկում պաթոգեն միկրոօրգանիզմներին՝ խոչընդոտելով հիվանդության զարգացմանը։