«Վերջին ամիսներին հատկապես մեծացել է տեսանյութերի շրջանառությունը: Այդ տեսանյութերը պատմում են սահմանին ադրբեջանական կողմի կեղծ հաջողությունների մասին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել է Յուկիա Ամանոյի թեկնածությունը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:33-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտությունում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, հայատյացության ադրբեջանական համակարգված քաղաքականությունը և ադրբեջանական այդ գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին աշխատում է Կենտրոնական հետախուզական վարչության «լրջագույն նախագծի» շրջանակներում, որը կոչված է վիժեցնել 2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ծուլոկիձեի փողոցի թիվ 139 տան դիմաց գտնվող տան տանիքից ծուխ է նկատվում:
«Ենթադրենք՝ ես դարձա Հայաստանի նախագահ, եթե ես պիտի նախարար նշանակեմ, էդ նախարարի արյան մեջ թալանը կա, կաշառակերությունը կա, անարդարությունը կա, հանցավոր անգործությունը կա, ես ո՞նց կարող եմ նրան ստիպել, որ հօգուտ իր ազգի աշխատի, ոչ թե՝ հօգուտ իր գրպանի»:
Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին:
«Սփյուռքը գիտի, որ թալանում են, անարդարություն կա, գիտի, որ դատարան չկա, եթե վեճի մեջ եմ ես: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, ճիշտ է, շատ մեծ բիզնեսներ չէին, մինչև 30 հազար դոլարի, 4-ն էլ թալանեցին ու տարան. ո՞ւր է դատարանը, որ արդարություն վերականգնեն: Չկա այդ բանը: Հինգերորդն էլ անցյալ տարի դրեցի՝ շատ փոքր բիզնես, նախագիծը, եթե մի 5000 դոլար լինի՝ աշխատելու է, դրեցի՝ էլի չկա»:
Սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանի բացմանը հղած իր ուղերձում նշել է, որ դատապարտում է վերջերս ԿԺԴՀ-ի կողմից կատարված միջուկային փորձարկումները։
«Վերջին տարիներին ավելի լավ գործեր ենք արել: Մեր խնդիրները Գերմանիայում այնտեղ կլուծենք, մեր հիմնական խնդիրը Հայաստանն է. Հայաստանը պետք է լավ լինի: Ես հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանը պատրաստ է ներգաղթի, այս տարի ավելի մեծ հույսով եմ լցված՝ քառասուն տոկոս զբոսաշրջիկներ են գալիս»:
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները եւ դաշնակից ուժերը սեպտեմբերի 18-ի առավոտյան Դեյր Զորի արեւելքում անցել են Եփրատ գետը եւ սկսել զինյալներից քաղաքի հյուսիսային արվարձանների մաքրումը:
Բրիտանական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչական գործողությանը մեղսակցության մեջ երկու կասկածվողներից մեկի անունը:
Չինաստանը հուսով է, որ ստեղծված իրավիճակում բոլոր կողմերը կկատարեն ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումները, այլ ոչ թե նոր խնդիրներ կստեղծեն:
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 18-ին ռմբահարածի փորձարկումներ են կատարել:
Մոսկվայում կյանքի 81-րդ տարում վախճանվել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան:
«Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքների դիրքերից»:
Օրերս հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման նոր դեպք է արձանագրվել:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/5 շենքի ավտոկայանատեղիում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանական խոշորագույն «Axel Springer» մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միջոցառումն ուղղված է գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ:
Զորավարժության մեկնող շարասյան մեջ երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):
«Առաջին մարտահրավերն արտագաղթն է և բնակչության թվաքանակի նվազումը: Մեզ մոտ ավելի խորն է խնդիրը, և մենք դեմոգրաֆիական փոսի շեմին ենք, ինչը նշանակում է, որ աշխատանքի շուկա մտնող անձանց քանակն ավելի պակաս է, քան՝ աշխատանքի շուկայից դուրս եկողների քանակը»:
Սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ սիրիական խորհրդարանի մեջ հնչում են Սիրիայի ժողովրդին հետաքրքրող անմիջական հարցեր, և Սիրիայի ու նրա բարեկամ երկրների փոխգործակցության հարցերը, որոնց մեջ, ըստ նրա՝ տեղ ունեն Հայաստան-Սիրիա փոխհարաբերությունները ևս.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունենում Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը, որին մասնակցում է 1500 մարդ 70 երկրներից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Այսօր Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին ներկա էր նաև Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Էջմիածնում օրեր առաջ մայրը 43-ամյա որդուն գտել է կախված վիճակում:
Այսօր լրագրողները Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովից առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք զինծառայողները սովա՞ծ են մնում, քանի որ վերջերս մամուլում գրվեց, որ մի զինծառայող մտել է արցախցու տուն ու ուտելիք է գողացել:
«Թալիմ» հուժկու թայֆունը, որը հասել է Ճապոնիայի Կյուսյու կղզի, հանգեցրել է երկու մարդու մահվան:
ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող հակամարտությունը կարելի է կարգավորել միայն Փենյանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով: