«Մեր հիմնական խնդիրը Հայաստանն է. Հայաստանը պետք է լավ լինի». Մուրադ Աքյուզ

Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց միությունը 15 տարվա պատմություն ունի. «Մեր նպատակն այնտեղ հայ գործընկերներին աջակցելն է: Առաջին տարիները դժվար էր Գերմանիայում որևէ բան հիմնելը, սակայն, կարողացանք տարեցտարի գործերն առաջ տանել: Բայց մեր արած գործը, ծրագրերը Հայաստանի մեջ են, ինչպես,  օրինակ՝ Տավուշում  դպրոց բացեցինք, վերջերս վերանորոգեցինք պոլիկլինիկա Երևանում, ուսանողներին վճարների հարցում ենք  օգնում, հիվանդ երեխաներին ենք օգնում, այսինքն՝ որտեղ պետք է օգնություն, մենք այնտեղ ենք»:

Նա նշեց, որ Գերմանիայում էլ դժվարություններ կան: Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերից յուրաքանչյուրն  ինչ-որ պարտականություն ունի Հայաստանի հանդեպ.

«Վերջին տարիներին ավելի լավ գործեր ենք արել: Մեր խնդիրները Գերմանիայում այնտեղ կլուծենք, մեր հիմնական խնդիրը Հայաստանն է. Հայաստանը պետք է լավ լինի: Ես հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանը պատրաստ է ներգաղթի, այս տարի ավելի մեծ հույսով  եմ լցված՝  քառասուն տոկոս զբոսաշրջիկներ են գալիս»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս