Երևանում Բուլղարիայի դեսպանատունը նախընտրեց չարձագանքել «Արմենպրես»-ի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղի կողմից կազմակերպվող միջոցառումների և միության աշխատակիցներ դեմ ուղղված՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան շարունակական ճնշումներին վերաբերող հարցերին:
«Ես ջարդված, կոտրված եմ տեսնում իմ երկրի մտավորականներին: Ես շատ կարևոր եմ համարում հատկապես՝ գրի մարդկանց, քանի որ հենց գրի միջոցով է պատկերվում իրականությունը, նրանք պարտավոր են խիզախել, եթե ոչ, ուրեմն թող ձայները կտրած մի կողմ քաշվեն, լռեն. վախկոտի ներկայությունը միշտ վտանգավոր է բոլոր ոլորտներում»:
Թուրքիան սկսել է Իրանի հետ սահմանին պաշտպանիչ պատի շինարարությունը: Այս մասին հայտնում է ABC News-ը: Ըստ կայքի՝ այն կունենա 2 մետր լայնություն և 3 մետր բարձրություն:
Զբոսաշրջիկները զանգահարում են տուրիստական գործակալություններ՝ խնդրելով չեղարկել Թուրքիա շրջագայությունները այնտեղ մոլեգնող Կոկսակի վիրուսի վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով, բայց դա հնարավոր չէ անել առանց տուգանքի, քանի որ վիրուսի վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական հաստատումներ չկան:
Պաստառները ռեստորանի ցուցափեղկին են հայտնվել օգոստոսի սկզբին: Ադմինիստրատորի հավաստիացումներով՝ ակցիայի սկզբից ի վեր հաստատությանը հաջողվել է հաճախորդների թիվն ավելացնել 20 տոկոսով:
«Ես կապ չեմ տեսնում, թե Ռուսաստանի նախագահական ընտրություններն ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել։ 168.am-ի հետ զրույցում Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանն ասաց, որ հիվանդությունը սկսվել է դեռևս գարնանը՝ անասուններին սար տանելու ժամանակ:
26 տարեկան հասակում մահացել է Սաուդյան Արաբիայում իշխող ընտանիքի անդամներից մեկը՝ Ալ Սաուդը:
Հանրապետությունում կենդանիների հիվանդությունները ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիան ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնն է, որի կողմից կենդանիների դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չի ստացվել:
Ուկրաինան, որը հունիսին սկսե լէ նավթ գնել Իրանից, արդեն այս երկրից ներմուծել է գրեթե 5,7 մլն դոլարի նավթահումք:
Մանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան:
Ըստ Իսրայելյանի՝ Ադրբեջանի հետ կապված՝ Իրանն ունի մտահոգություններ՝ Ադրբեջան-Սաուդյան Արաբիա և Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների համատեքստում. «Վերջին շրջանում նկատելի է, որ Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան ռազմատեխնիկական ոլորտում ակտիվ համագործակցում են։ Սաուդյան Արաբիան անմիջապես սպառնում է Իրանի շահերին, և այստեղ շատ մեծ խնդիրներ են առաջանում»։
«Դա նախ և առաջ՝ Հայաստանի համար է կարևոր։ Տրանսպորտի առումով կարող ենք արդեն հաստատապես ընկալել, որ Պարսից ծոցից Սև ծով միջանցքը Հայաստանով՝ Իրանի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից մեկն է։ Դա շատ շահավետ է Հայաստանի համար։ Եթե Իրանը ձգտում է ինչ-որ ծրագիր իրագործել, ապա այն միանշանակ իրագործվում է»։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Լոնդոնը պատրաստ է 36 միլիարդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 40 միլիարդ եվրո) գումարի փոխհատուցում վճարել Եվրամիության հանդեպ իր հանձնառությունների շրջանակներում, ինչի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, որը վերջերս է վերընտրվել, որոշել է ձեռնպահ մնալ երկրի կառավարության կազմում խոշոր վերադասավորումներից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն այն ընկերություններին, որոնք ոչ բավարար չափով են պաշտպանված կիբեռգրոհներից, սպառնացել է մինչեւ 17 մլն ֆունտ ստեռլինգ (22 մլն դոլար) տուգանքներով:
Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր:
«Թուրքիան որոշեց ռուսների հետ գնալ գործարքի՝ ձեռք բերելու հրթիռային համակարգեր, որը Թուրքիային առանձնապես պետք էլ չի, և շատ դժվար կլինի դա իրականացնել, գործարկել: Կարծում եմ՝ սա իրական գործարք չէր Էրդողանի կողմից»:
«Սինալոա» մեքսիկական կարտելի պարագլուխ Դամասո Լոպես Նունիեսը եւ նրա որդին օգոստոսի 7-ին կանգնել են ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանի առաջ, որտեղ նրանց առաջադրվել են թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքներ:
«Սա ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանը հավատարիմ է իր հարևանի հետ որդեգրած քաղաքականությանը և Իրանի նոր կառավարության հետ պատրաստ է խորացնել իր հարաբերությունները, կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք կան երկու երկրների միջև»։
Թուրքիայի իշխանությունները շարունակում են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված և 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գյուլենականների «որսը»:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։
Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել և մարզել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 4-րդն էր:
Օգոստոսի 8-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այգավան գյուղի Դրոյի փողոցի տներից մեկի տանիքում:
Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել:
Օգոստոսի 8-ին խոշոր սողանք է տեղի ունեցել Չինաստանի Հանսուի նահանգի Լուննան քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, եւս երկուսն անհայտ կորած են համարվում:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Խոզագրիպով հիվանդացության կտրուկ աճ է դիտվել Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում, որտեղ տարեսկզբից մինչեւ հուլիսի կեսը հիվանդանալու 2324 դեպք է գրանցվել, մահացել է 284 մարդ: