Հրդեհ Այգավան գյուղում
Օգոստոսի 8-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այգավան գյուղի Դրոյի փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:08-ին:
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 գմ):



