«Կարծում եմ՝ ԼՂՀ բանակցային գործընթացը կվերսկսվի այս աշնանը». Ռուբեն Սաֆրաստյան

«Ես կապ չեմ տեսնում, թե Ռուսաստանի նախագահական ընտրություններն ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը կարծում է՝ ամերիկյան քաղաքականության մեջ ռազմական գործոնի ուժեղացումը որոշ չափով նաև կանդրադառնա Հարավային Կովկասի վրա. «Մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ինչպես ակտիվանում է ՆԱՏՕ-ն, այնպես էլ ԱՄՆ-ը փորձում է որոշակի ակտիվություն ցուցաբերել, որքանով դա հետևողական կլինի, որքանով ամերիկացիները շահագրգռված կլինեն Հարավային Կովկասում իրենց քաղաքականությունը փոխելու և ավելի ակտիվ քաղաքականության անցնելու, կարծում եմ՝ մոտակա կես տարվա ընթացքում մենք կտեսնենք»:

Հարցին, թե՝ Դուք լավատե՞ս եք, որ այս տարի համանախագահների նախաձեռնությունը չի ուշանա աշնանը, որ կվերականգնվեն բանակցությունները ԼՂՀ հակամարտության շուրջ, Ռ. Սաֆրաստյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ, որ բանակցային գործընթացը կվերսկսվի այս աշնանը: Կարծում եմ՝ ամերիկացիները որոշակի ավելի ակտիվություն կսկսեն ցուցաբերել Ղարաբաղի հարցի կարգավորման բնագավառում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս