Քաղաքագետը տարօրինակ է համարում այն, որ շատերն Ադրբեջանից սպասում են վստահության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ համաձայնություն. «Ադրբեջանցիները դեմ են դրան։ Դա պահանջում է լուրջ աշխատանք և ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց այդ դեպքում էլ արդյունքները կանխատեսելի չեն, որովհետև նման աշխատանքներ տարվում են, բայց արդյունք չկա։ Այս հանդիպման իմաստն այն էր, որ բանակցային գործընթացը շարունակվի։ Բանակցային գործընթացը համարվում է անվտանգության ձևաչափերից մեկը. ձևաչափ, որը ոչ միշտ է լավ աշխատում»։
Այս հատվածի սրճարաններում, ի դեպ, ժամանակ առ ժամանակ լինում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ու զարմանալի է, որ չի նկատում այն իրավիճակը, ինչի պատճառով երկու օր առաջ ապամոնտաժվեցին Թումանյան փողոցի սրճարանները։ Նույնը, որոշ բացառություններով, վերաբերում է նաև Սարյան փողոցին։
Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կարծում է, որ մրցակիցն ավելի լավ տեսք ուներ խաղադաշտում։ Ըստ Աբրահամ Խաշմանյանի՝ պատճառն այն է, որ Բելառուսի առաջնությունն ընթացքի մեջ է, իսկ իրենք նոր են վերադարձել արձակուրդից։
Հայաստանի հանրակրթական դպրոցների ավարտական ատեստատներում ռուսերեն նշումներն օրինական են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով օրերս բարձրացած աղմուկին, որ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու է դարձել մեր երկրում։
«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի լինի ապահով ու անվտանգ Եվրոպա, որը, միաժամանակ, բաց կլինի այն երկրների համար, որոնք երկխոսության մակարդակով ցանկություն են հայտնելու համագործակցել կամ հանդես գալ որպես համախոհ երկրներ։ Տարակարծությունների առկայությունը ԵՄ-ում ևս նորմալ է, որովհետեւ Եվրոպան երկխոսության հարթակ է»,- շեշտեց դեսպանը:
Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունն առանձնացավ հետաքրքիր անակնկալով:
«Մենք կողմնակից ենք, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հնարավորինս հաճախ լինի կանոնավոր երկխոսություն: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն ու միայն գոհունակություն հայտնել առ այն, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայացավ: Ես բազմիցս ասել եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի»,- նշեց դեսպանը:
Այնպես է ստացվել, որ պատժամիջոցների այս նոր փաթեթի մասին հայտարարությունները պատահաբար կամ դիտավորյալ համընկել են ԻԻՀ ԱԳ նախարար Մ․ Ջ․ Զարիֆի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու հետ։
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ Յուրի Ջորկաեֆն իր ֆուտբոլային կուռքերից է։
Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Ըստ նրա՝ սպասարկման պայմանագիրը դեռ չի վերջացել շինարարի՝ իսպանական «Կորսան- կորվիամ» ընկերության հետ և ճանապարհային աշխատանքները շարունակվոմ են. «Այնտեղ, որտեղ բետոնը կտրած է և սիլիկոն է լցված, ճաքեր ենք հայտնաբերել և պահանջել ենք, որ իրենք փոխեն»։
Ոստիկանները հայտնաբերեցին Գյումրիում դանակահարության հեղինակին:
Գերմանիան և Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին՝ կապված այդ երկրում ռազմական տապալված հեղաշրջման փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառումների հետ:
Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել, բայց եթե ընտանիքը հեռանում է երկրից, կամ արտագնա աշխատանքի է գնում և անչափահաս երեխային էլ են տանում, Կրթության նախարարությունն այդտեղ ոչինչ չի կարող անել։
Ռուսաստանի կողմից որոշում է կայացվել ռուս-վրացական սահմանին կազակական ջոկատներ տեղակայել, ինչի արդյունքում արդեն 2017 թվականի հունիսի 1-ից այդ ջոկատները սահմանային իրավիճակի հսկողություն են իրականացնում:
Կազմակերպության գործունեության նպատակներն են ՀՀ առողջապահության ոլորտի բարելավումը գիտահետազոտական, ուսուցողական, գնահատման ծրագրերի իրագործման միջոցով; ՀՀ առողջապահության ոլորտի գնահատումը, առկա խնդիրների վերհանումը; ՀՀ բնակչության՝ բժշկական օգնության հասանելիության ապահովումը; ՀՀ բնակչության բժշկական օգնություն ստանալու, առողջ լինելու իրավունքի իրազեկվացվածության և կրթվածության մակարդակի բարձրացումը; բուժաշխատողների իրազեկվածությանը, կրթվածությանը, շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
«Մարզպետներն անցել են այլ աշխատանքի։ Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք, կամ չպահենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով դաշնակցական մարզպետների փոփոխությունը։
«Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»,- ասաց վարչապետը։
Հուլիսի 13-ին կենսաթոշակային եւ բժշկական բարենորուգությունների դեմ, ինչպես նաեւ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար երկու ցույցեր են սկսվել Գերագույն ռադայի շենքի առջեւ։
Ժամը 11:00-ի սահմաններում Գրիբոյեդովի 60 հասցեի մոտ՝ «Գլոբալ Գոլդ» ընկերության դիմաց, բախվել են 25-ամյա Հովհաննես Մասումյանի վարած Daewoo Damas մակնիշի 911 VV 91 համարանիշի և 36-ամյա Արտյոմ Կոպտելի վարած Lexus մակնիշի 34 FP 745 համարանիշի ավտոմեքենաները:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:
Այսօր կառավարության նիստում Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց աշխատանքից: Նրան կփոխարինի Աշոտ Սիմոնյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է իր առաջին այցը Ֆրանսիա: Պետության ղեկավարի ինքնաթիռը հուլիսի 13-ին 08:45-ին (Երեւանի ժամանակով 10:45-ին) վայրէջք է կատարել Փարիզի Օռլի օդանավակայանում, ուղիղ եթերով հաղորդել է BFM TV հեռուստաալիքը:
Լենինգրադի մարզի Կոլպիոնո քաղաքի հանգարում բռնկած հրդեհի զոհ է դարձել յոթ մարդ:
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման մասին պատմող մեծ աղմուկ հանած «Արթնացում» ֆիլմի ռեժիսոր Ալի Ավջըն գյուլենական լինելու հիմնավորմամբ ձերբակալվել է:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր հիգ ամսից փոքր-ինչ ավելի ժամանամիջոցում ինքը կարողացել է անել շատ ավելին, քան երկրի պատմության մեջ նույն ժամկետում հաջողվել է հասնել Միացյալ Նահանգների ցանկացած ղեկավարի:
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի ետնամասից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի 2 տուփ, որոնց մեջ առկա էին 75 դեղապատիճ, 3,7 գրամ քաշով կանաչավուն զանգված, 3-ական 3մլգ. և 1մլգ. տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկչի 16 ասեղ և «B-8» գրառմամբ 4 դեղահաբ:
Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո, սակայն, գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում: