Մոսկովյան շրջանի ռազմական դատարանը ռուս ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովին սպանության հեղինակ Զաուր Դադաևին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
«Չելսիի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մտադիր է այս ամառ փոխել ակումբային գրանցումը և հույս ունի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Telegraph-ը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ջանքերով և շվեյցարահայ բարերար Գագիկ Սարգսյանի աջակցությամբ Արցախի Շահումյան շրջանի Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցում հիմնվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա:
Նախորդ մրցաշրջանում Օլիվիեն ԱՊԼ-ում անցկացրած 29 խաղերում դարձել է 12 գոլի և 5 փոխանցման հեղինակ:
ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ք. Թ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 20.01.2017թ.-ին պարտք ու պահանջի հարցերի շուրջ իր հետ վիճաբանող կինը խլել է իր պայուսակը:
«Նման բարձր ամբիոնից նրա ելույթը, ակնհայտ է, որ Իրանին բերելու է օգուտներ։ Այս առումով՝ մենք գործ ունենք իրանական դիվանագիտության, թերևս, ամենապայծառ դեմքերից մեկի հետ, որը հստակորեն կարողանում է սեփական պետության շահերն առաջ տանել և ազդել նաև Իրանի շուրջ զարգացումների վրա, ինչը, բնականաբար, չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին»։
«Չելսին» մոտ է «Մոնակոյի» կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոյի ձեռքբերմանը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի գործողությունները շատ կանխատեսելի են և տրամաբանական. «Նախ՝ նրանք կարող են իրենց թույլ տալ փակել ԵԱՀԿ գրասենյակը, ուստի ԵԱՀԿ-ն նրանց համար начальник չէ, որին պետք է լսեն։ Նրանք ունենք իրենց օրակարգը և որդեգրել են հետևյալը. ռազմավարական առումով սպասել՝ երբ Հայաստանը՝ որպես գործոն և սուբյեկտ, քաղաքական գործընթացներին այլևս ի վիճակի չլինի հանդես գալ, իսկ մարտավարական առումով՝ պարբերաբար հասցնել հյուծող հարվածներ»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 13-ին Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել:
Հարցին, թե ի՞նչն է Հայաստանում հետաքրքիր, և ինչո՞ւ պետք է այս կազմակերպությունները ներդրումներ անեն, պարոն Սեմերջյանը պատասխանեց, որ եվրոպական երկրների հետ համեմատելու դեպքում՝ կտեսնենք, որ Հայաստանում հարկային դաշտը շատ ավելի բարենպաստ է, իսկ եթե համեմատենք ԱՄԷ-ի կամ Վրաստանի հետ, ապա Հայաստանի հարկային դաշտը դեռ բարելավման կարիք ունի։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Հունգարիայի նկատմամբ հետաքննություն է սկսել այդ երկրում ընդունված «օտարերկրացի գործակալների» մասին օրենքի պատճառով:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:
Հուլիսի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ին։
«Խնդրում եմ այդ հարցի պարզաբանման համար դատական նիստերի դահլիճ հրավիրել Սերգեյ Կյուրեղյանին»,- ասաց դատավորը և հավելեց, որ դեպքի առթիվ կազմվել է արձանագրություն և ընթերցեց այն:
Թուրքիայի կառավարությունը հրապարակել է «Թուրքիայի պայքարն ընդդեմ Իսլամական պետության» զեկույցը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Brexit-ի գործընթացի շրջանակներում համաեվրոպական օրենսդրության գործողության չեղարկման օրինագիծը: Այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Էստոնիան պաշտոնապես բացում է 2020 – 2021 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ քվեարկվելու արշավը:
«Բրյուսելում կայացած հանդիպումն անչափ կարևոր էր՝ անկախ արձանագրած արդյունքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին:
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
Թուրք ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ:
Հայաստան- Եվրամիություն նախաստորագրված նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանի համար կբացվեն նոր հնարավորություններ: Այս մասին այսօր ասւլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը նպատակահարմար չի համարում:
Հայաստանում անվճարունակ պարտապանները, զրկվելով բնակարանից, կունենան նվազագույն բնակմակերեսի իրավունք: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի վեց նահանգում՝ Անթալիայում, Ստամբուլում, Մարդինում, Բալըքեսիրում, Մալաթիայում և Աֆյոնքարահիսարում գործողություն են իրականացրել գյուլենականների դեմ:
«Մենք միահամուռ գտանք, որ այս անցումային շրջանի համար չպետք է գնալ լուրջ փոփոխությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին:
«Outlandish-ի կազմալուծումից հետո մենք գնում ենք անհատական կարիերա անելու ճանապարհով։ Ես հենց նոր եմ թողարկել իմ «One Foot In The Sink The Other On A Banana Peel» անվանումով ալբոմը, որը կարող եք գտնել Spotify-ում, AppleMusic-ում, iTunes-ում և այլուր»,- ասաց Վաքասը։
Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 13-ին, ժամը 12:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պետք է հավատանք, որ առաջ տանենք։ Ես հավատում եմ, որ մի օր կլինի։ Աշխատում ենք բոլորս՝ և՛ վրացական կողմը, և՛ ռուսական կողմը, որ դա արագ լինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով աբխազական երկաթուղին բացելու շուրջ ռուս-վրացական բանակցություններին։