«Մենք հինգ ամսում հասանք շատ ավելի բանի, քան գործնականում ԱՄՆ-ի պատմության մեջ ցանկացած նախագահ». Թրամփ
Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր հիգ ամսից փոքր-ինչ ավելի ժամանամիջոցում ինքը կարողացել է անել շատ ավելին, քան երկրի պատմության մեջ նույն ժամկետում հաջողվել է հասնել Միացյալ Նահանգների ցանկացած ղեկավարի: ԱՄՆ-ի ղեկավարն այս կարծիքը հայտնել է Reuters գործակալության՝ հուլիսի 12-ին հրապարկված հարցազրույցում:
«Մենք հինգ ամսում հասանք շատ ավելի բանի, քան գործնականում (ԱՄՆ-ի) պատմության մեջ ցանկացած նախագահ»,- ասել է նա՝ նշելով, որ այս առանչությամբ այժմ «Սպիտակ տանը տրամադրությունը ֆանտաստիկ է»: «Եթե դուք նայեք Իրաքին, Սիրիային եւ տեսնեք այն առաջընթացը, որին մենք հասանք ԻՊ-ի դեմ (պայքարում), ապա այնտեղ գործնականում լիակատար (հաջողություն) է»,- հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Իր ծառայությունների թվում Թրամփը նաեւ նշել է ցուցանիշների աճը Միացյալ Նահանգների ֆոնդային սակարաններում եւ ԱՄՆ-ում զբաղվածության եւ աշխատատեղերի վերաբերյալ, իր խոսքով, լավագույն տվյալները վերջին 16 տարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: