Կառավարությունը կկատարելագործի բնապահպանական փորձաքննության ոլորտը

Կառավարությունը կկատարելագործի բնապահպանական փորձաքննության ոլորտը: Այս նպատակով այսօր գործադիրի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ:

«Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»,- ասաց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31