«ԼՂՀ խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի գնահատմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ հուլիսի 11-ի հանդիպումը դրական միտում ունի խաղաղ գործընթացի շարունակության տեսանկյունից:

«Մենք կողմնակից ենք, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հնարավորինս հաճախ լինի կանոնավոր երկխոսություն: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն ու միայն գոհունակություն հայտնել առ այն, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայացավ: Ես բազմիցս ասել եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի»,- նշեց դեսպանը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով՝ այդպիսի հանդիպումները միտված են  ավելի դրական հետագա զարգացումների և չպետք է սահմանափակվել միայն երկու երկրների արտգործնախարարների բանակցություններով, անհրաժեշտ է նաև երկու երկրների ղեկավարների հանդիպումներ կազմակերպել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս